Իլինոյսում ամենագնացը մխրճվել է շենքի մեջ. զոհվել է 4 երեխա և դեռահաս
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Իլինոյս նահանգում վարորդը մեքենայով մխրճվել է շենքի մեջ, ինչի հետևանքով զոհվել է չորս երեխա և դեռահաս, հայտնում է Bild-ը:
Դեպքը տեղի է ունեցել ամերիկյան Չաթեմ քաղաքում. տղամարդն ամենագնացով մխրճվել է դպրոցի շենքի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 4-18 տարեկան չորս աղջիկ։ Եվս մի քանի մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Ոստիկանության տվյալներով՝ վարորդը նախ վրաերթի է ենթարկել դպրոցի մոտ գտնվող մարդկանց, ապա ամբողջ արագությամբ բախվել այն շենքի պատին, որտեղ գտնվում էին երեխաներ և դեռահասներ։ Զոհերից երեքը վրաերթի են ենթարկվել փողոցում, ևս մեկը՝ դպրոցի ներսում։
Դեռևս լիովին պարզ չէ, թե արդյոք սա դիտավորյալ հարձակում էր։ Շենքը, որին բախվել է մեքենան, օգտագործվել է արտադպրոցական գործունեության համար:




















































