Խաղաղության գործընթացը չեզոքացնում է Ադրբեջանը․ Բաքուն մեղադրում է ՀՀ-ին՝ Արցախի ականապատ տարածքների համար
МЕЖДУНАРОДНОЕ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ականազերծման կազմակերպությունը հրապարակել է հերթական ամենշաբաթյա զեկույցը՝ օկուպացված Արցախի տարածքից, դարձյալ մեղադրելով Հայաստանին՝ ականապատ տարածքների քարտերզներն Ադրբեջանին չտրամադրելու մեջ։
Մասնավորապես, այդ երկրի լրատվամիջոցները հղում կատարելով հումանիտար ականազերծման ստորաբաժանման տվյալներին, նշում են, թե իբր ապրիլի 21-ից ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում Տերտերի, Մարտակերտի, Շահումյանի, Քաշաթաղի շրջաններից, Աղդամից և Իվանյանից (Խոջալու), ինչպես նաև Ստեփանակերտից, Շուշիից, Ջաբրայիլից ու Զանգիլանից հայտնաբերվել և վնասազերծվել է 35 հակահետևակային, 36 հակատանկային ականներ, 574 չպայթած զինամթերք: Չպայթած զինամթերքից մաքրվել է 1 925.4 հա տարածք:
«Գաղտնիք չէ, որ Բաքուն փորձում է վիժեցնել խաղաղության գործընթացը և Հայաստանին մեղադրել ապակառուցողական լինելու մեջ։ Մեկ անգամ չէ այդ երկրի նախագահը միջազգային տարբեր հարթակներում իր անվստահությունը հայտնել Հայաստանի նկատմամբ, ընդգծել, որ Հայաստանը վստահելի գործընկեր չէ։ Հիմա ականապատ տարածքների կամ չպայթած զինամթերքի թեմաների հիմքով միջազգային հանրությանը փորձում են բացատրել, թե ինչու իրենք չեն գնում համաձայնեցված փաստաթղթի ստորագրման։ Ալիևի նապատակն է ավելացնել Հայաստանի նկատմամբ միջազգային ճնշումները։ Բայց, այստեղ կարևոր է իմանալ, թե, օրինակ, ի՞նչ վտանգավոր, չպայթած զինամթերքի մասին է խոսքը։ Այնտեղ զինամթերք հայտնվել է այն ժամանակ, երբ հրթիռակոծվում էր Ստեղփանակերտն ու մյուս խաղաղ բնակավայրերը։ Իսկ Աղդամում, Զանգիլանում կամ Ջաբրայիլում միանշանակ ականները չեն տեղադրվել ճանապարհներին, քանի որ այնտեղ մարդիկ ապրում էին մինչև 2020 թվականը, ուստի ականներ տեղադրվում էր հայկական ու ադրբեջանական միջդիրքային տարածքում՝ անվտանգության նպատակներով»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ՊՆ նախկին զինվորական, «Հումանիտար ականազերծման» հիմնադրամի նախկին աշխատակից Սամվել Գրիգորյանը։
Դեռ 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ, Ադրբեջանը հեռահար ու ավիացիոն միջոցներով թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, որի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել։ Արցախի գյուղերն ու քաղաքները տարիներ շարունակ մաքրվել են կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքից։ Այժմ նույն երկիրը մեղադրում է Հայաստանին, թե իբր հայկական զինուժը ականապատել է Արցախի տարածքը։
«Թո՛ւյլ է տալիս Հայաստանի ղեկավարը, որ մեզ մեղադրեն բոլոր հարցերում, միայն թե Ադրբեջանի նախագահի համար կոմֆորտ լինի։ Բանակից ու ծառայությունից չհասկացող մարդկանց պատճառով, մենք ոչ միայն տանուլ տվեցինք պատերազմը, կորցրեցինք Արցախը, այլև մի ամբողջ ազգ կորցրեց իր ազգային արժանապատվությունը։ Ադրբեջանը չի դադարելու մեղադրել մեզ, այդպիսով չեզոքացնել «Խաղաղության պայմանագիրը», որը ոչ մի իրավական ուժ չունի, ինչպես, օրինակ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթուղթը։ Դա ընդամենը Նիկոլ Փաշինյանի համար նախընտրական հաղթաթուղթ է»,- եզրափակեց նախկին զինվորականը։
Հունան Թադևոսյան
Հետևեք մեզ՝ այստեղ




















































