Իրաքում նախատեսում են կառուցել ամենամեծ արևային էլեկտրակայանը
ЭКОНОМИКА
Իրաքի կառավարությունը նախատեսում է կառուցել երկրի ամենամեծ արևային էլեկտրակայանը։ Այս մասին հայտարարել է Էներգետիկայի հարցերով փոխվարչապետ և Նավթի նախարար Հայան Աբդուլ Գանի Ալ-Սավադը։ Հաղորդվում է, որ հայտարարությունն արվել է Ալ-Սավադի և Միջազգային էներգետիկական գործակալության (IEA) գործադիր տնօրեն Ֆատիհ Բիրոլի հանդիպման ժամանակ՝ Լոնդոնում ապրիլի 25-ին սկսված «Էներգետիկական անվտանգության ապագան» գագաթնաժողովի շրջանակներում։
Ալ-Սավադն ընդգծել է այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ընդլայնման կարևորությունը Իրաքում, հատկապես էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում։ Նախարարը նշել է, որ Իրաքում իրականացվում են մի շարք մաքուր էներգիայի նախագծեր, ներառյալ՝ երկրի ամենամեծ արևային էլեկտրակայանի կառուցման ծրագիրը։ Նա նաև հիշատակել է գազի օգտագործման նախաձեռնություններն ազգային արդյունաբերությունում՝ դա անվանելով կառավարության էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման ռազմավարական քայլ։
Ավելի վաղ նավթի նախարարը կրկնել է, որ հանածո վառելիքը մոտակա տարիներին կմնա էներգիայի և արդյունաբերական հումքի հիմնական աղբյուրը։ Ընդգծելով իրաքյան կառավարության ջանքերն ու պլանները՝ վերականգնվող էներգիայի օգտագործումն ընդլայնելու ուղղությամբ (հատկապես արևային էներգիայի նախագծերում, որոնք նպատակաուղղված են 12,000 մեգավատտ հզորություն ապահովելուն), նախարարը նաև նշել է զգալի ներդրումները հարակից գազի ոլորտում՝ մի շարք նախագծերի շրջանակներում, այդ թվում՝ TotalEnergies-ի հետ համագործակցությամբ «Integrated South» նախագիծը, որն առաջին անգամ ներառելու է ծովի ջրի օգտագործումը՝ նավթահանքերում ներարկումներ կատարելու համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















































