Ռյուդիգերը ներողություն է խնդրել
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը սոցիալական ցանցերում արած գրառումով ներողություն է խնդրել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար։
«Իմ վարքը չունի արդարացում, ես շատ ափսոսում եմ։
Մենք անցկացրինք լավ հանդիպում, հատկապես, երկրորդ խաղակեսը։ 111-րդ րոպեից հետո այլեւս չէի կարող օգնել իմ թիմին եւ սխալ թույլ տվեցի հանդիպման ավարտից առաջ։ Եվս մեկ անգամ ներողություն եմ հայտնում մրցավարին եւ բոլորին, ում հիասթափություն եմ պատճառել»,- գրել է Ռյուդիգերը։
«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման 111-րդ րոպեին փոխարինված Ռյուդիգերը վերջին վայրկյաններին պահեստայինների նստարանից կատաղությամբ էր արձագանքել մրցավարի որոշումներին, սառույցով փաթեթ էր նետել նրա վրա եւ կարմիր քարտ ստացել։ Թիմակիցները նրան փորձել էին ուղեկցել հանդերձարան, սակայն նա վերադարձել էր եւ սկսել սպառնալ մրցավարին։
Ռյուդիգերին սպառնում է երկարատեւ որակազրկում (մինչեւ 12 հանդիպում) մրցավարին սպառնալու եւ նրա վրա հարձակվելու փորձի համար։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































