Անչափ հուզիչ․ կինն առաջին անգամ լսում է մահացած որդու սրտի բաբախյունը (տեսանյութ)
ВИДЕОԱՄՆ-ում Հիզեր Կլարկը ծանոթացել է 4 տարեկան Ջորդանի հետ, ում կյանքը փրկել էր։ Մի քանի տարի առաջ Հիզերի որդին ողբերգական մահացել էր, նրան ծեծելով սպանել էր դայակի սիրեկանը։ Եւ մայրը որոշել էր երեխայի օրգանները հանձել իբրեւ դոնորի։ Նրա սիրտը փոխպատվաստել էին ուրիշ փոքրիկի, սակայն անանուն։ Երկար որոնումներից հետո ի վերջո նրանք գտան իրար՝ Էսթերը, ում դուստր Ջորդանը փոխպատվասման արդյունքում փրկվել էր ծանր հիվանդությունից եւ Հիզերը, ում որդու սիրտը փոխպատվաստել էին փոքրիկին։
Հիզերը, առաջին անգամ այլ փոքրիկի մարմնում լսելով իր որդու սրտի բաբախյունը, չկարողացավ զսպել արցունքները։ «Այն ժամանակ ես միայն մի բանի մասին էի մտածում՝ եթե ես իմ որդու կյանքը չկարողացա փրկել, ինչու ուրիշ փոքրիկի կյանքը չփրկեմ», ասում է Հիզերը։
Այդպես փոքրիկ Լուկասի սիրտը հայտնվեց Ջորդանի մարմնում, ով սրտի արատով էր ծնվել, եւ եթե այդ վիրահատությունը չլիներ, նա չէր ապրի։ Այժմ Ջորդանին գրկելիս՝ Հիզերին թվում է, թե իր որդուն է գրկում։ Ջորդանը միակ փոքրիկը չէ, ով ողջ է մնացել Լուկասի շնորհիվ։ Տղան, ապրելով ընդամենը 1,5 տարի, իր օրգաններով փրկել է եւս երեք փոքրիկի կյանք։



