Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Նահատակների հիշատակը դիմադրության, վերածննդի խոստման մասին է. հարգանքի տուրք Լոնդոնում

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2025 թ. ապրիլի 23-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովակիմ եպս. Մանուկյանը հանդիսապետեց միջնորդական աղոթքի և հիշատակի երեկոյան արարողությանը Սուրբ Եղիշե եկեղեցում։ Այս հոգևոր խորհրդով համախմբվեցին հոգևորականներ, դիվանագետներ, համայնքային գործիչներ ու հավատացյալներ՝ աղոթքի և խոկման երեկոյի ընթացքում։ Այս առիթը միաժամանակ նշանավորվեց Սուրբ Նահատակների սրբադասման 10-րդ տարելիցով՝ արարողություն, որի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբադասեց Հայոց ցեղասպանության բոլոր նահատակներին՝ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից հարյուրավոր տարիների ընթացքում սրբադասված առաջին նահատակների։

Բացելով երեկոն՝ Գերշ. Հովակիմ Սրբազանը իր խորը ցավակցությունը հայտնեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ՝ հիշեցնելով վերջինիս հուզիչ մարդկայնությունն ու արդարության ձգտումը։ «Չեմ մոռանում 2014 թվականին մեր Կաթողիկոսի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի Վատիկան այցելության ընթացքում Պապի հնչեցրած խոսքերը, որոնք արձագանքեցին պատմության խորքից․ «Հայերն ավելի շատ նահատակներ տվեցին 20-րդ դարի սկզբին, քան բոլոր քրիստոնյաները քրիստոնեության առաջին մի քանի դարերի ընթացքում»։ Թող նրա հիշատակը օրհնություն մնա սերունդների համար»։

Սուրբ Նահատակների սրբադասումը մեր Եկեղեցու պատմության մեջ առանցքային նշանակություն ուներ՝ նրանց նահատակությունը հավերժորեն միաձուլելով մեր հավատքի հիմնասյուներին։ «Թեև մեկ ընդհանուր սրբադասումով, բայց յուրաքանչյուր նահատակ ուներ անուն, դեմք, պատմություն», - ընդգծեց Սրբազանը։ «Տղամարդիկ և կանայք, հոգևորականներ և աշխարհիկ մարդիկ, ծերեր և մանուկներ անցան իրենց Գողգոթան Օսմանյան կայսրության անապատներում։ Նրանց լուռ տոկունությունը, ցավի մեջ եղած աղոթքը վկայություն դարձան ոչ միայն հայերի, այլև ողջ քրիստոնեության համար»։

Նրա խոսքից հետո հոգևոր դասը և երգչախումբը կատարեցին միջնորդական աղոթք՝ խորը զգացմունքային մթնոլորտում միավորելով ներկաներին՝ հիշատակի, խոկման և հույսի մեջ՝ Սուրբ Եղիշեի սրբազան պատերի ներքո։ Հոգևոր երգերը և պոետիկ ընթերցումներն էլ ավելի խորացրին սրբության զգացողությունը։ Երեկոյի ընթացքում հանդես եկավ երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի Պոլինա Շարաֆյանը՝ հոգեցունց մեղեդիներով։

Մասնակցում էին հոգևոր առաջնորդներ և հյուրեր, այդ թվում՝ Սիրիակ Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Աթանաս Արքեպիսկոպոս Թոման, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, ինչպես նաև Մոնսինյոր Ռոջեր Ռիդերը՝ ներկայացնելով Վինսենթ Կարդինալ Նիկոլսին՝ Վեստմինսթերի կաթոլիկ թեմի առաջնորդին։

Դեսպան Ներսեսյանը անդրադարձավ «ցեղասպանություն» եզրույթի ծագմանը, որը ձևակերպվել է ռումինացի-հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից՝ 1915-23 թթ. իրադարձություններից հետո։ «Բայց այն սահմանելն ու ճանաչելը հեշտ չէր․ դրա համար պահանջվեցին տասնամյակներ։ Պահանջվեցին այնպիսի ձայներ, որոնք հրաժարվեցին լռել», - ասաց դեսպանը։ «Լեմկինը ոչ թե հայտնագործեց ցեղասպանության գաղափարը, այլ իդենտիֆիկացրեց»։

Մոնսինյոր Ռոջեր Ռիդերն իր խոսքում վերահաստատեց կաթոլիկ եկեղեցու զորակցությունն ու համերաշխությունը Հայ Առաքելական Եկեղեցու և ժողովրդի հանդեպ՝ ասելով․ «Մենք հավատում ենք Հարությանը։ Մենք հռչակում ենք, որ մթության խորքից Աստված լույս է բերում, մահից՝ կյանք, գերեզմանից՝ հույս»։ Նա ընդգծեց կաթոլիկ եկեղեցու պատրաստակամությունը՝ աջակցելու հայ ժողովրդին՝ իրենց վշտի, բայց նաև արդարության, խաղաղության և ապագայի հանդեպ ունեցած հույսի ճանապարհին։

Երեկոյի փակման խոսքը հղեց հանրահայտ միջազգային իրավաբան, Պապական Սուրբ Գրիգորի շքանշանակիր դոկտոր Հարի Հակոբյանը՝ «Հիշողություն, նահատակություն և իմաստ. դարի վկայություն» վերնագրով զեկույցով։ Նա ընդգծեց, որ ցեղասպանության ճանաչման պայքարը շարունակվում է նաև մեր օրերում՝ ընդգծելով, որ 1915-ին և 1939-ին Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչեց ցեղասպանությունը։ «Բայց հետո խոչընդոտներ ստեղծվեցին։ Այդ «խոչընդոտները» առևտրային գործարքներն են։ Այդ խոչընդոտը նավթն է, որը Մեծ Բրիտանիան ներկրում է Ադրբեջանից։ Դա նշանակում է առաջնահերթություն տալ նյութական շահին՝ իրական մարդկային տառապանքների հաշվին, որի գինը հիմա վճարում են Բաքվում պատանդ պահվող մեր հայրենակիցները»։

Հայ ժողովրդի տառապանքները չավարտվեցին 1915-ին։ Ցավոք, նրանց ժառանգները, ովքեր ժամանակին ծրագրել էին ոչնչացնել մեզ, շարունակում են իրենց գործն այսօր՝ Արցախի էթնիկ զտմամբ։ Ուստի, մինչ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նահատակներին, միաժամանակ լսում ենք նրանց պատգամը․ հիշողությունը պիտի դառնա պատասխանատվություն։ Նահատակների հիշատակումը միայն կորստի մասին չէ․ այն դիմադրության, արժանապատվության և վերածննդի խոստման մասին է։ Մենք պարտավոր ենք երբեք չլռել տառապանքների մասին, պաշտպանել ճշմարտությունը նաև այն ժամանակ, երբ անհարմար է, և դաստիարակել մեր երեխաներին՝ բաց աչքերով նայելով պատմությանը և բաց սրտերով՝ կարեկցանքին։ Մենք պիտի արտացոլենք նահատակների զոհողությունը՝ մեր քաջությամբ, հավատով և սիրով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Загадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»