Ереван, 26.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Փաշինյանն ապրիլքսանչորսյան իր ուղերձում ճանաչում բառ չի օգտագործում, Ցեղшսպшնnւթյnւն էլ ստիպված է ասել՝ վախենալով հանրության արձագանքից. Քրիստինե Վարդանյան

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ոչ միայն ես, այլ հայ ժողովրդի շատ ներկայացուցիչներ իսկապես վախով էինք սպասում այս ուղերձին՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, ու այս ուղերձն ընդամենն արդարացրեց այդ վախերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության տարելիցին ուղղված ուղերձին:

«Ապրիլքսանչորսյանի հղած ուղերձում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ճանաչում բառը չի օգտագործում, չի օգտագործում ընդհանրապես որևէ ուղերձ, որը Թուրքիային կոչ է անում առերեսվել իր պատմությանը, կոչ է անում ընդունել իրականացրած ոճիրն այն Թուրքիային, որը շարունակում է այդ քաղաքականությունը և այն ուղերձներն է հղում, որը հիմք դարձան Հայոց ցեղասպանությանն Օսմանյան կայսրությունում»,- ասաց նա։

Վարդանյանը շեշտեց՝ սա Հայաստանի ղեկավարի, հայկական շահերի ներկայացնողի ուղերձ չէր, սա Թուրքիայի նախապայմանները կատարող մարդու ուղերձ էր:

«Սա Թուրքիայի ներկայացրած բոլոր պահանջները, որոնցից ամենաառաջիններից մեկն է եղել մշտապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, կատարող մարդու ուղերձ էր: Բացի այդ, այս ուղերձն առանձին չի կարելի դիտել, որովհետև ուղերձին զուգահեռ տարածվեց նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնական մեկնաբանությունը: Այնպիսի տպավորություն է, որ կազմակերպված պատասխանի հետ գործ ունենք, որտեղ Փաշինյանը ոչ ավել, ոչ պակաս քննադատել ու թիրախավորել է երեկ տեղի ունեցած ջահերով երթը, քննադատել է այդտեղ երիտասարդների իրականացրած Թուրքիայի և Ադրբեջանի դրոշ վառելու ակցիան»,- ասաց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ ամեն տարի ջահերով երթին հաջորդում է Թուրքիայից և Ադրբեջանից նմանատիպ արձագանքներ, այս տարի կարծես Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքը հնչեցնողը Նիկոլ Փաշինյանն է դարձել:

«Ավելի ողբերգական է՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում, Երևանում անցկացված երթը պատճառ է համարել, ուղիղ կապել է սահմանին մտած կրակոցների հետ։ Այստեղ հարց է առաջանում՝ բա մի ամիս առաջ ինչու էին կրակում նույն տարածքում ու այդ փաստին իրենք չէին անդրադառնում, բա այդ ժամանակ ի՞նչ էր կատարվում: Սա ճիշտ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական ուղերձն է: Այսինքն, որ իրենք ցեղասպանական իրենց գործողությունների համար պատճառ են բերում հայերի կողմից իրականացված որևէ գործողություններ կամ արարքներ, որ այդ ցեղասպանությունը պատասխան է մեր որևէ գործողության»,- շեշտեց նա:

Պատգամավրի կարծիքով՝ փաստորեն ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 110-րդ տարելիցին, Նիկոլ Փաշինյանը ոչ թե կրկնեց Թուրքիայի թեզերը, այլ պաշտպանեց դրանք:

«Փաստորեն պարզ դարձավ, որ կատարել է նախապայմանը, որով պետք է Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Կրկնում եմ, պաշտոնական ուղերձում այդ ճանաչման մասին որևէ խոսք չկա։ Երևի Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը ստիպված է օգտագործել, հասկանալով, թե ինչպիսի հանրային արձագանք կարող է ունենալ տերմինի չօգտագործումը»,- ասաց նա։

Նա ընդգծեց՝ խոշոր հաշվով Հայաստանում իրականացված երթը Փաշինյանը հիմք է համարում սահմանին հնչող կրակոցի համար, դրանով հաստատելով, հաստատելով, որ ինքը հասել է այն կետին, որտեղ Ադրբեջանը և Թուրքիան ուղիղ կարողանում են միջամտել ներքին գործերին:

«Իրականում ինչո՞ւ ենք այսօր տեսնում այսպիսի արձագանքեր, որովհետև երեկ ոչ թե քաղաքական ուժը, ոչ թե պատգամավորները, ոչ թե ընդիմությունը, այլ հանրությունը իր մասնակցությամբ պատասխանել է Փաշինյանի ուրացման քաղաքականությանը և ասել է, որ ինքը համաձայն չէր: Մարդաշատ ջահերով երթի պատասխաններն ենք մենք տեսնում, դրա համար են այդ պատասխաններն այսպես թիրախավորված: Երեկ հանրությունը պատասխանել է Փաշինյանի ուղերձին, ով ասում էր, որ պետք է հրաժարվենք այս օրակարգից, պետք է փակենք այդ էջը»,- ասաց նա:

Պատգամավորը հավելեց, որ հանրության պատասխանը միանշանակ էր, և այդ պատասխանն արտահայտվել է ջահերով երթի մասնակցության քանակով և այն էներգիայով, որը երեկ կար Երևանի փողոցներում։ «Կարծում եմ՝ երեկ գիշերվանից և այսօր առավոտ Փաշինյանից տեսնում ենք նման պատասխաններ: Երեկ ի՞նչ է դրսևորվել, որ ամենախնդրահարույցն է, Փաշինյանը, ով իր գործընկերներին Թուրքիայում և Ադրբեջանում վստահեցնում էր, որ այդ օրակարգը փակել է, Հայաստանում, Հայաստանը գնում է Ցեղասպանության հրաժարման ճանապարհով, տեղի է ունեցել բազմահազարանոց երթ՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջով, մի ուրացիր կարգախոսով: Ամենամեծ խնդիրը սա է և սա է հիմքը նման արձագանքերի»,- եզրափակեց պատգամավորը:

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»