Ереван, 04.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com–ը գրում է, որ 2025 թվականի ապրիլին Վատիկանը հայտնվել է տհաճ իրավիճակում՝ Անդրկովկասի հետ կապված։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ապրիլի 10-ին Հայրապետական Գրիգորյան համալսարանում կայացել է Կովկասյան Ալբանիայի ժառանգությանը նվիրված 12-րդ գիտաժողովը։ Հետաքրքիր զուգադիպությամբ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» գիտաժողովը կազմակերպվել է բացառապես Ադրբեջանին կից կառույցների կողմից: Համաժողովի մասնակիցների թվում առանձնացել է Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը, որը բառացիորեն համաժողովից մեկ շաբաթ առաջ Վատիկանի պետքարտուղարի տեղակալ Էդգար Պենյա Պարրայի ձեռքից ստացել էր Պապական ասպետության շքանշանի մեծ խաչը։ 1847 թվականին Պիոս 9–րդ պապի կողմից հաստատված այդ շքանշանը նախատեսված է այն աշխարհիկ մարդկանց համար, ովքեր նպաստել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Այս փաստը օգնում է ավելի լավ հասկանալ այն, թե ինչու է ադրբեջանցի դիվանագետն իր ելույթի ժամանակ հայտարարել. «Պատմական աղբյուրները վկայում են, որ Ադրբեջանը քրիստոնեության հնագույն տարածքներից մեկն է, Ադրբեջանը նաև Արևելքի հնագույն եկեղեցու, Ալբանիայի առաքելական եկեղեցու, աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի ծննդավայրն է»։ Պետք է ասել, որ դեսպան Մուխտարովի թեզերը խիստ հակասական են։ Օրինակ՝ այն տարածքներում, որոնք այժմ Ռուսաստանի կազմում են, հին ժամանակաշրջանում գտնվել է Բոսպորի թագավորությունը, սակայն դա ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանը իրեն համարում է այդ հինավուրց պետության ժառանգորդը։ Բայց Ադրբեջանի իշխանություններն այլ տրամաբանություն ունեն: Չգիտես ինչու, պաշտոնական Բաքուն իրեն համարում է հին կովկասյան Ալբանիայի ժառանգորդը միայն այն պատճառով, որ այն գտնվում էր ապագա Ադրբեջանի Հանրապետության հողերում։

Ընդհանուր առմամբ, այդ համաժողովն ակնհայտորեն ավելի շատ կապ ուներ քաղաքական քարոզչության, քան գիտության հետ: Օրինակ՝ Բաքվի մուլտիկուլտուրիզմի միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովի ելույթում ասվել է հետևյալը. «Իր աշխարհագրական դիրքի և բարդ պատմական հիմքի պատճառով Ադրբեջանը միշտ եղել է էթնիկ և կրոնական բազմազանություն կենտրոն: Ադրբեջանը հանդուրժողականության իր վաղեմի ավանդույթները բարձրացրել է ազգային քաղաքականության մակարդակի և իրականացրել համապարփակ օրենսդրական, վարչական և քաղաքական բարեփոխումներ»: Իրականում Ադրբեջանի «հանդուրժողականությունն» ու «մուլտիկուլտուրալիզմը» հայտնի են բոլորին։ Օրինակ՝ եթե 1979 թվականին ռուսները կազմում էին այդ «հանդուրժող» երկրի բնակչության 7,9 տոկոսը, ապա 1999 թվականին նրանք ընդամենը 2,2 տոկոս էին, ներկայում՝ էլ ավելի քիչ։

Սակայն այս ամենը դեռ մանրուք է քաղաքագետ Ֆուադ Ախունդովի՝ համաժողովում ունեցած ելույթի համեմատ, որը հայտարարել է. «Հայաստանը, վտարելով ադրբեջանական բնակչությանը իր պատմական հողերից, ոչնչացրել է Ադրբեջանի պատմական ժառանգությունը, փոխել ու հայացրել տեղանունները, հայացրել նաև ալբանական եկեղեցիների հնագույն ճարտարապետությունը»։ Այնպես որ, ըստ պաշտոնական Բաքվի, Ադրբեջանը կովկասյան Ալբանիայի իրավահաջորդն է և ավտոխրոն է, իսկ Հայաստանը՝ ոչ։ Նման զեկուցումներով համագումար անցկացնելը չի ավելացնում Սուրբ Աթոռի հեղինակությունը։ Եվ ամենակարևորը՝ սա հեռու է առաջին դեպքից, երբ Վատիկանը ներքաշվում է պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ։

Պետք է ասել, որ ժամանակակից Ադրբեջանը Կովկասյան Ալբանիայի հետ կապելու փորձերը լիակատար հերետիկոսություն են թվում նույնիսկ 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիրների տեսանկյունից, քանի որ իր «Ադրբեջանական Հանրապետություն» աշխատության մեջ Մամեդ Էմին Ռասուլզադեն գրել է. «Ադրբեջանցիները ազգությամբ թուրք են, կրոնով՝ մահմեդական, մշակույթով մոտ են Արևելքին։ Ինչ վերաբերում է լեզվի առանձնահատկություններին, ապա ադրբեջանցի թուրքը խոսում է Անատոլիայի թուրքերենին մոտ բարբառով»։

Այնուամենայնիվ, պաշտոնական Բաքուն միտումնավոր փորձում է համոզել ողջ աշխարհին, որ Ադրբեջանը կովկասյան Ալբանիայի ժառանգորդն է, և որի ժառանգությունն, իբր, յուրացրել են հայերը։ Փաստացի, այս կեղծ «գիտական» անհեթեթությունը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի գերիշխանությունը ողջ տարածաշրջանում, քանի որ պաշտոնական Բաքուն օգտագործում է մտացածին կապը Կովկասի Ալբանիայի հետ նույնիսկ բարեկամ Վրաստանի դեմ՝ յուրացնելով ադրբեջանական տարածքում հայտնված վրացական եկեղեցիները և ոտնձգություն կատարելով վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրի նկատմամբ։

Պաշտոնական Բաքվի կեղծ «գիտական» քարոզչությունն արդարացում չունի, քանի որ Ադրբեջանի կողմից հարևան ժողովուրդների մշակութային ժառանգության յուրացումը չի նպաստում Անդրկովկասում հարաբերությունների կարգավորմանը։ Ընդ որում, Սուրբ Աթոռը ոչ միայն չի ընդդիմանում ադրբեջանական քարոզչությանը, այլ, ընդհակառակը, գաղտնի աջակցում և նույնիսկ ակտիվ համագործակցում է պաշտոնական Բաքվի հետ։ Սակայն Վատիկանի հետ Ադրբեջանի երկարաժամկետ համագործակցությունը տրամաբանական է։ Իտալիան, որի հետ կապված է Վատիկանը, Ադրբեջանի առաջին տնտեսական գործընկերն է Եվրամիությունում։ Վատիկանը առաջին պետություններից էր, որը ճանաչել է Ադրբեջանի գործընկեր Խորվաթիայի անկախությունը, որը 1995 թվականին ուժի կիրառմամբ էթնիկ զտումների միջոցով հակամարտությունը լուծելու նախադեպ ստեղծեց: Եվ դատելով նրանից, որ ապրիլի 2-ից սկսել է գործել Vatican News պորտալի ադրբեջանալեզու տարբերակը, Սուրբ Աթոռի և պաշտոնական Բաքվի համագործակցությունը կշարունակվի։

«Փաստի» կողմից.-Երեկ առավոտյան մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуИсторическая память и современные рубежи: в Ереване состоялась премьера документального фильма «Граница»30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроений