Կրակոցներ Արագածոտնի մարզում. կա 2 զոհ, 1 վիրավոր
ОБЩЕСТВОShamshyan.com–ը գրում է.
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արագած ավան-գյուղում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս պահին նշված գյուղ են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը` Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանի գլլխավորությամբ: Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածներն են Արտյոմ Սասունի Խամոյանը և Վարդգես Հայկի Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի եղբոր որդին է:
Մանրամասները` քիչ ուշ:



