Բոյարսկուն արգելել են բեմ բարձրանալ
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խորհրդային եւ ռուսական կինոյի ու թատրոնի հայտնի դերասան Միխայիլ Բոյարսկու կինը՝ Լենսովետի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստուհի Լարիսա Լուպիանը հայտնել է ТАСС-ի հետ զրույցում, որ բժիշկները Բոյարսկուն խորհուրդ են տվել մեկ ամիս բեմ չբարձրանալ։ «Բժիշները նրան ասել են, որ մեկ ամիս թույլ չեն տալիս բեմ բարձրանալ, սակայն մենք արտիստներս, գիտեք, այնպիսին ենք, որ բժիշները մեզ մի բան են ասում, մենք այլ բան ենք անում»,- ասել է Լուպիանը։ Վերջինս չի մանրամասնել, թե Բոյարսկին երբ նորից բեմ կբարձրանա։ Միայն ասել է, որ նա դա կորոշի՝ հիմք ընդունելով ինքնազգացողությունը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Բոյարսկին հիվանդանոց էր տեղափոխվել ներկայացման փորձի ժամանակ տեղի ունեցած պատահարի հետեւանքով։ Պարզվել էր, որ նա ընկել է մեջքի վրա երեքմետրանոց բարձրությունից՝ «Ռոմեո եւ Ջուլյետա» ներկայացման փորձի ժամանակ։




















































