Չելյաբինսկի գիտնականները բեկում են կատարել արևային մարտկոցների ստեղծման գործում
ЭКОНОМИКА
Չելյաբինսկի Հարվ–ուրալյան պետական համալսարանի գիտնականները հայտնաբերել են ֆոտոնյութ ստանալու նոր մեթոդ, որը, ի թիվս այլ բաների, կարող է օգտագործվել նաև արևային մարտկոցների արտադրության համար, գրում է Ura.news–ը։ Ըստ համալսարանի, էկոլոգիայի և քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի ներկայացուցիչ Անտոն Աբրամյանի այդ մեթոդը թույլ է տալիս ստանալ բարձր հուսալիության արտադրանք: «Ռուսաստանում նման տեխնոլոգիաները լայնորեն չեն ուսումնասիրվել, սա նոր հնարավորություններ է բացում գիտնականների և արդյունաբերական ձեռնարկությունների համար: Հարվ–ուրալյան պետական համալսարանի գիտնականներն առաջարկել և արտոնագրել են արևային բջիջների համար ֆոտոնյութի արտադրության եզակի մեթոդ, որը թույլ է տալիս ստանալ անհրաժեշտ չափի միկրոսֆերաներ, ինչը հնարավորություն է տալիս կարգավորել ֆոտոնյութի խտությունը»,- ասել է Աբրամյանը:
Միկրոկառուցվածքային տիտանի ֆոսֆորի կրկնակի օքսիդի արտադրության համար մշակվել է հիդրոթերմային նոր մեթոդ։ Այդ նյութն օգտագործվում է արևային մարտկոցների ակտիվ շերտերում, ինչպես նաև կիսահաղորդիչների և կենսասենսորների արտադրության մեջ, ընդգծել է գիտնականը։ Նրա խոսքով, ջերմաստիճանի տարբեր համակցությունները, ռեագենտների պահպանման ժամանակն ու համամասնությունները հնարավորություն են տալիս վերահսկել մասնիկների ձևն ու չափը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















































