Արևային էներգիան առանց փոխզիջման. նոր զարգացումը տպավորում է իր արդյունավետությամբ
ЭКОНОМИКА
Գիտնականները ստեղծել են արևային էներգիայի հեղափոխական հիբրիդային փոխարկիչ, որը կարող է միաժամանակ արտադրել էլեկտրաէներգիա և գոլորշի: Դա նոր հորիզոններ է բացում արևային էներգիայի արդյունաբերական օգտագործման համար առաջարկելով արդյունավետ և ծախսարդյունավետ լուծում, գրում է pravda.ru–ն:
Ներկայումս կա արևային էներգիան օգտագործելու երկու հիմնական եղանակ.
–Ֆոտովոլտային վահանակներ, որոնք արևի լույսը վերածում են էլեկտրականության: Դրանք պարզ են, մատչելի և լայնորեն կիրառվող:
–Արևային խտացուցիչներ, որոնք ճառագայթները կենտրոնացնում են հեղուկը տաքացնելու համար, որն այնուհետև օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար, կամ էլ արդյունաբերական գործընթացներում:
Այնուամենայնիվ, այս տեխնոլոգիաները սովորաբար աշխատում են առանձին առանձին: Դրանք մեկ սարքի մեջ միավորելու փորձերը նշանավորվել են կամ ցածր արդյունավետությամբ կամ բարձր գնով: Ներկայումս ստեղծված նոր հիբրիդային փոխարկիչը լուծում է այդ խնդիրը՝ համատեղելով երկու մեթոդները և չկորցնելով արտադրողականությունը:
Ինչպե՞ս է դա աշխատում: Սարքը նման է արբանյակային ալեհավաքի, որի կենտրոնում փոքրիկ մոդուլ է: Նրա մակերեսը բաղկացած է հայելային տարրերից, որոնք արևի ճառագայթներն ուղղում են կենտրոնական տարածք։ Ներքևում գտնվող ֆոտոբջիջները տեսանելի և ուլտրամանուշակագույն լույսը վերածում են էլեկտրականության: Ինֆրակարմիր ճառագայթները վերահղվում են առանձին ջերմային ընդունիչ, որը տաքացնում է ջուրը ճնշման տակ՝ վերածելով այն գոլորշու։
Այս նորարարական մեթոդը թույլ է տալիս հասնել 85,1 % արդյունավետության, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան գոյություն ունեցող անալոգների մեծ մասը: Սարքն առաջացնում է մինչև 248°C ջերմաստիճանի գոլորշի, ինչը պիտանի է այնպիսի արդյունաբերական գործընթացների համար, ինչպիսիք են ստերիլիզացումը, պաստերիզացումը և չորացումը:
Բացի բարձր արդյունավետությունից, սարքը բնութագրվում է ցածր գնով: Հետազոտողներն ասում են, որ երբ այն մասշտաբավորվի կարող է էներգիա արտադրել 3 ցենտ մեկ կիլովատ ժամի համար արժեքով, ինչը նրան մրցունակ է դարձնում էներգիայի ավանդական աղբյուրների հետ:
Մշակումն իրականացրել են Թուլեյնի համալսարանի, Սան Դիեգոյի պետական համալսարանի, Boeing-Spectrolab-ի և Otherlab-ի մասնագետները: Ծրագիրն արդեն ստացել է լրացուցիչ ֆինանսավորում փորձնական կայանի հետագա զարգացման և փորձարկման համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















































