ԱԺ-ն արտահերթ նիստեր կգումարի
ПОЛИТИКА
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ՝ ապրիլի 15-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Արտահերթ նիստի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Կառավարությունը ապրիլի 17–ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց որոշում, որով ԱԺ–ին առաջարկում է ԱԺ այդ արտահերթ նիստից անմիջապես հետո ևս մեկ արտահերթ նիստ գումարել:
Կառավարության առաջարկած այս արտահերթ նիստի օրակարգում պետք է լինի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































