«Էլ ինչ աշակերտ, որ չգերազանցի իր ուսուցչին». բեմում Միքայել Պողոսյանին ասաց Աննա Մաքսիմը. «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմն արժանացավ 4 մրցանակի
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ Հայ կինոյի օրը՝ Կինոգործիչների միությունում կայացավ պրոֆեսիոնալ Գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմն առաջատար դարձավ՝ ստանալով 4 մրցանակ:
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Աննա Մաքսիմ
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ՝ Աննա Մաքսիմ
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն բեմադրող օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան («Մեդալի հակառակ կողմը»)
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն դիմահարդար՝ Հասմիկ Ղազարյան («Մեդալի հակառակ կողմը»)
Աննա Մքսիմին մրցանակը բեմում հանձնեց Միքայել Պողոսյանը:
«Չգիտեմ՝ ավելի զարմանալի է, որ այս մրցանակին ես եմ արժանանում, թե՝ որ այն ինձ հանձնում է Միքայել Պողոսյանը: Ինչպես ասում են՝ էլ ինչ աշակերտ, որ չգերազանցի իր ուսուցչին»,- բեմում հայտարարեց Աննա Մաքսիմը:
Մրցանակաբաշխության մանրամասները՝ մեր հաջորդ հրապարակումներում:




















































