Պետրոս Ղազարյանը հանդիսանում է Ադրբեջանի ու նրա ղեկավարության թիվ մեկ խոսափողը Հայաստանի Հանրապետության տարածքում. Աննա Կոստանյան
БЛОГԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արձանագրենք, որ ինչպես Հայաստանն է բռնազավթված թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կողմից, այնպես էլ Հանրային հեռուստաընկերությունը` ի դեմս ռեժիմի թիվ մեկ պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանի: Արձանագրենք նաև, որ ՀՀ քաղաքացիների հարկերից աշխատավարձ ստացող Պետրոս Ղազարյանը հայկական թիվ մեկ համապետական լրատվամիջոցն օգտագործում է, որպեսզի Հայաստանի հայությանը տեռորի ենթարկի Ադրբեջանի սպառնալիքներով` պարբերաբար տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հարցազրույցների ժամանակ հղում անելով Ադրբեջանի կողմից համաձայնագրի հրաժարմանը կամ հարձակմանը, միով բանիվ` տարածում է Ադրբեջանի ղեկավարի բերանից դուրս թռած թեզերը:
Այստեղից հետևություն` Պետրոս Ղազարյանը հանդիսանում է Ադրբեջանի ու նրա ղեկավարության թիվ մեկ խոսափողը Հայաստանի Հանրապետության տարածքում:
Մարդն ինչքան արժեզուրկ ու անսկզբունք պիտի լինի, որ ամենատարրական բանը հարյուր անգամ կրկնես, նորից իր անգիր արած քարոզչությունն առաջ տանի: Սա նաև գիտակցաբար ու միտումնավոր ատելության խոսքի հարյուրավոր գրառումների առիթ է միշտ տալիս իր էջում:
ՀԻՇԵՔ ՄԻՇՏ
Արցախի ժողովուրդը կարիք չունի ՀՀ քաղաքացիություն ընդունելու մի պարզ պատճառով, որ արդեն շուրջ 30 տարի հանդիսանում է ՀՀ քաղաքացի և կրում ՀՀ քաղաքացու կապույտ անձնագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության նշումով, ու Պետրոսը դա շատ լավ գիտի: Ներկայիս վարչակարգի կողմից Արցախցիներին ՀՀ քաղաքացիություն ընդունելու պարտադրանքով սոցիալական խնդիրների լուծումներից զրկելը ոչ այլ ինչ է, քան տեռոր և հակաիրավական քայլ, այսիպիսի կեղծ գործընթացով լեգիտիմացնում են Արցախից հրաժարումը և մեր հայրենակիցներին փորձում դարձնել իրենց հանցագործությունների մասնակից:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



