Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


7 իրական պատմություն վնասվածքներով հղի սեքսի մասին, որոնք շոկ ու ծիծաղ են առաջացնում

ЛАЙФ

Համացանցում կարելի է բազմաթիվ իրական պատմություններ գտնել վնասվածքներով հղի սեքսի մասին, որոնց մասին պատմում են հենց այդ պրոցեսի անմիջական մասնակիցները։ Ձեզ ենք ներկայացնում 7 այդպիսի պատմություն, որոնք կարդալուց միևնույն ժամանակ շոկ ես ապրում և ուզում ես ծիծաղել։ Ծիծաղեք ու զգույշ եղեք, որպեսզի չկրկնեք նրանց սխալները։

1․ «Երբ ծնողներս հանգստյան օրերին քաղաքից դուրս գնացին, ես հրավիրեցի ընկերոջս մեր տուն։ Մեր տունը շատ մեծ է, այնպես որ, որոշեցինք անպայման հասցնել սեքսով զբաղվել դրա բոլոր սենյակներում։ Բնականաբար, սկսեցինք հյուրասենյակից։ Սկզբում մենք բազմոցի վրա տաքացանք, իսկ հետո ընկերս որոշեց, որ պետք է դնի ինձ մեծ ապակյա սեղանի վրա ու ինքն էլ վերևից հարմարվի, քանզի վստահ էր, որ այն բավականաչափ ամուր է երկուսիս քաշին դիմանալու համար։ Ցավոք, նա սխալվում էր...

Սեղանը կոտրվեց, ու մենք ընկանք գետնին։ Իհարկե, նա ինձ արագ հանեց ապակու կտորների միջից, բայց իմ հետույքին անվնաս տեղ չէր մնացել։ Սկզբում ես փորձեցի փաթաթվել սրբիչով, քանի որ արնահոսում է, բայց հետո մենք սլացանք հիվանդանոց, որտեղ բժիշկները կարեր դրեցին վերքերիս վրա ու տուն ուղարկեցին, սակայն ես դեռ երկու շաբաթ էլ չէի կարողանում նստել, իսկ սպիները հետույքիս վրա կան առ այսօր»։

Լիզա, 27 տարեկան

2. «Անցած տարի ընկերոջս տարեդարձին մենք խիստ հարբեցինք ու, խնջույքի կեսին գրգռվելով, գնացինք ննջասենյակ՝ սեքսով զբաղվելու։ Ես արմունկա-ծնկային դիրք ընդունեցի անկողնում, իսկ ինքը դիրքավորվեց հետևում։ Մենք այնքան ջանասիրաբար էինք շարժվում, որ գլուխս ռիթմիկ հարվածում էր մահճակալի ետնապատին, բայց ես շատ էի տարված սեքսով, որպեսզի ուշադրություն դարձնեի նման մանրուքի։

Հաջորդ առավոտյան ես արթնացա սպանիչ գլխացավով, որը վերագրեցի խումհարին։ Մի քանի հաբ ասպիրին կուլ տալուց հետո ես գնացի աշխատանքի, բայց ցավը չէր անցնում։ Աշխատավայրում ես հանկարծակի ուշագնաց եղա, ու ինձ հիվանդանոց տարան։ Այնտեղ պարզվեց, որ ես ուղեղի ցնցում եմ ստացել»։

Տանյա, 23 տարեկան

3. «Քոլեջում ես հանդիպում էի մի տղայի հետ, ով շատ օժտված էր ի ծնե։ Մենք հրաշալի ժամանակ էինք անցկացնում միասին, սակայն մի գիշեր՝ հատկապես ինտենսիվ սեքսուալ մարաթոնից հետո, մենք չկարողացանք գտնել արդեն օգտագործված պահպանակը։ Մենք նայում էինք ամենուր, իսկ հետո անսպասելիորեն հասկացանք, որ այն կարող էր իմ մեջ մնալ։ Ես փորձում էի մատնելով գտնել այն հեշտոցումս, բայց իզուր։

Վերջապես, մենք հանձնվեցինք ու որոշեցինք, որ այն մնացել է սենյակում ինչ-որ տեղ։ Սակայն հաջորդ օրը ես որովայնումս տհաճ զգացողություն սկսեցի զգալ ու պատմեցի այդ մասին ընկերուհուս։ Նա պատմեց, որ իբր կարդացել է, որ եթե տղամարդու անդամը բավական մեծ է, ապա պահպանակը կարող է պլստալ ու հայտնվել ձվարանների մոտ։ Ես ահավոր վախեցա ու սլացա հիվանդանոց, որտեղ բժիշկն ինձ հետազոտեց, բայց չգտավ ոչ մի պահպանակ՝ հանգստացնելով, որ ձվարանների մոտ այն ոչ մի կերպ չէր կարող հասնել։

Երբ ես տուն վերադարձա ու սկսեցի անկողինս հավաքել, օ՜ հրաշք, գտա այն»։

Քեթի, 29 տարեկան

4. «Մի անգամ ընկերս որոշեց, որ մենք պետք է բազմազանություն մտցնենք մեր սեռական կյանքում ու դա պիտի անենք քաղցրեղենի միջոցով։ Նա բերեց ելակ, կաթի սեր ու շոկոլադի խյուս։ Ես փռեցի հին սպիտակեղեն, որպեսզի չփչացնեմ անկողինը, ու մենք անցանք գործի։ Ամեն ինչ բավականին զվարճալի էր, երբ մենք հերթով ծածկում էինք միմյանց մարմինները քաղցր բաներով, իսկ հետո լիզում, սակայն այսքան կալորիական սեքսուալ դեսերտից հետո մենք այնքան հոգնած էին, որ չգնացինք լողանալու ու քնեցինք հենց կեղտոտ անկողնու մեջ։

Գիշերվա կեսին ես արթնացա՝ ամբողջ մարմնիս անտանելի այրոց զգալով։ Հայելու մեջ նայելով՝ տեսա, որ ոտքից գլուխ կարմիր ցանով եմ պատված։ Մենք գնացինք հիվանդանոց, որտեղ բժիշկն ասաց, որ ինձ մոտ մաշկի ուժգին գրգռվածություն է սկսվել սննդամթերքի ու թքի միախառնումից։ Այն անցավ միայն մեկ շաբաթ անց»։

Ջոաննա, 31 տարեկան

5․ «Ես մի տղայի հետ էի հանդիպում շուրջ մեկ ամիս ու արդեն պատրաստ էի սեքսով զբաղվել նրա հետ, բայց նա կարծում էր, որ ավելի ճիշտ կլինի, եթե մենք ավելի լավ ճանաչենք միմյանց։ Մի քանի շաբաթ տևած սպասումներից հետո ես արդեն էլ չէի դիմանում ու ռոմանտիկ ընթրիքից հետո ասացի, որ անտանելի ցանկանում եմ նրան։ Դա աշխատեց, ու հենց մենք հասանք նրա բնակարան, նետվեցինք միմյանց վրա՝ պատառոտելով հագուստները։

Իջեցնելով ջինսս մինչև ոտնաթաթերս՝ ես ուղղվեցի, որպեսզի համբուրեմ նրան, բայց քանի որ նա այդ պահին ինձ էր նայում վերևից, ես գլխով ուժեղ հարվածեցի նրա քթին։ Նա ճչաց ցավից, ու նրա քթից արյուն ժայթքեց։ Մենք մի տուփ անձեռոցիկ օգտագործեցինք, բայց արնահոսությունը չէր դադարել։ Մենք զանգեցինք հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ ես պատահաբար նրա քիթն եմ կոտրել։ Բարեբախտաբար, նա չլքեց ինձ դրանից հետո»։

Վանեսա, 23 տարեկան

6. «Իրոք շատ տաք գիշեր էր, երբ ես ու ընկերս զբոսնում էինք քաղաքի զբոսայգում։ Շուրջբոլորը ոչինչ չկար, ուստի որոշեցինք մի գողտրիկ անկյուն գտնել ու սեքսով զբաղվել։ Մոտակայքում գտնվող նստարանը պարզապես իդեալական էր թվում։ Նա նստաց դրա վրա, իսկ ես հարմարվեցի վերևից։ Սակայն, ինչպես պարզվեց, նստարանը կայուն չէր ու մեր ուրախության կեսին շուռ եկավ։

Մենք ընկանք, ես գլուխս հարվածեցի ասֆալտին և գիտակցությունս կորցրեցի։ Ուշքի եկա միայն հիվանդանոցում, որտեղ իմացա, որ գլխիս 12 կար են տվել»։

Սյուզան, 31 տարեկան

7․ «Ես միշտ բաց եմ էքսպերիմենտների համար, ինչպես և իմ ընկերը, ով մի անգամ հենց սեքսի ժամանակ որոշեց ստուգել իմ ճկունությունը և պարզել, թե որքան կարող եմ ձգել ոտքս։ Ես պառկած էի մեջքիս վրա, իսկ նա վերևից էր ու դանդաղորեն ոտքս տանում էր դեպի գլխիս հետևը... ավելի ու ավելի շատ... մինչև չլսվեց խրթոց...

Մարմնովս սուր ցավ անցավ, իսկ ծունկս սկսեց այտուցվել։ Մենք սլացանք հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ ոտքս դուրս է ընկել։ Իրականում շատ զվարճալի էր, բայց ընկերս շատ վատ էր իրեն զգում դրանից հետո»։

Քերոլ, 24 տարեկան։

Риторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян