Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ԱՊՐԻԼԻ). Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Մշակույթի համաշխարհային օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Բանակի օր, Վրաստան՝ Սիրո օր, Ղազախստան՝ Սիրահարների օր, Հյուսիսային Կորեա՝ Մայրաքաղաքի տոնի օր, Ռուսաստան՝ Ռադիոէլեկտրոնային պատերազմի մասնագետների օր։

ՀԱՅԱՍՏԱՆ

1725 – Թուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Կապանի բարձունքներին։

1764 – Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվել է Եղիշեն։

1840 –տեղի է ունեցել Հայկական մարզի վերացումը, կազմվել են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։

1899 –ծնվել է արձակագիր, թարգմանիչ Վիվանը (Անուշավան Մարգարի Ջիդեջյան)։

1902 – հիմնադրվել է Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։

1904 – օսմանյան հրամանատարությունը նախաձեռնել է նոր հարձակում Սասունում: Հայերը ստիպված դիմակայել են 20 անգամ գերազանցող ուժերին: Հակառակորդին հաջողվել է ծանր մարտերով մոտենալ Գելիեգուզանին: Սասունցիների ինքնապաշտպանության վերջին օջախը պաշտպանել են Անդրանիկի գլխավորած մարտիկները, բայց, ի վերջո, զգացվել է զինամթերքի պակասը, և ինքնապաշտպանները ստիպված են եղել տեղի տալ:

1904 – ծնվել է ամերիկահայ նշանավոր նկարիչ Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան)։

1906 – ստեղծվել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը` ՀԲԸՄ-ն, որը հանդիսանում է ամենախոշոր հայկական բարեգործական հասարակական կազմակերպություններից մեկը:

1908 – ծնվել է ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ Ֆրեդերիկ Ֆեյդին։

1915 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում տեղի է ունեցել Դիլիմանյան ճակատամարտը, որի արդյունքում Նազարբեկովի, Անդրանիկի և Չերնոզուբովի ղեկավարած ռուսական բանակը թուրքերին դուրս է մղել Պարսկաստանից:

1941 – ծնվել է հայազգի խորհրդային և ուկրաինական կինոռեժիսոր, սցենարիստ Ռոման Բաբայանը։

1957 – վախճանվել է թարգմանիչ Արշավիր Խոնդկարյանը։

1965 – տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի հանդիսավոր բացումը։

1971 – վախճանվել է բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Բորյանը։

1993 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չիլիի հետ։

2005 – Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրվել է 20 միլիոն դոլարի վարկ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի համար։

2008 – Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Յուրի Խաչատուրովը:

2010 – Երևան-Իջևան ավտոճանապարհի 118-րդ կիլոմետրի հատվածը փլուզվել է սողանքի պատճառով:

2015 – Եվրախորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առանց նախապայմանների վավերացնել հայ - թուրքական արձանագրությունները և բացել Հայաստանի հետ սահմանը:

2016 – Մոսկվայի դատարանը Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման 2018 – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը և կոչ արել քաղաքացիներին նախ արգելափակել Երևանի ծայրամասերը կենտրոնին կապող բոլոր կամուրջները։

2021– Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աղմկահարույց հայտարարություն է արել այն մասին, որ Ադրբեջանի նախագահներ Հեյդար և Իլհամ Ալիևները պարբերաբար փող են առաջարկել Ղարաբաղի համար, բայց Հայաստանի նախկին ղեկավարները, մինչև Փաշինյանը, մերժել են առաջարկը։

ԱՇԽԱՐՀ

1450 – տեղի է ունեցել Ֆորմինիի ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական բանակը ջախջախել է անգլիական էքսպեդիցիոն կորպուսին։

1452 – ծնվել է իտալացի աշխարհահռչակ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, բժիշկ ու գյուտարար Լեոնարդո դա Վինչին:

1795 – Լիտվան մտցվել է Ռուսական կայսրության կազմ։

1843 – ծնվել է ամերիկացի գրող Հենրի Ջեյմսը։

1874 – Փարիզում լուսանկարիչ Նադարի արվեստանոցում բացվել է իմպրեսիոնիստնկարիչների առաջին ցուցահանդեսը, որտեղ չճանաչված նկարիչներ Մոնեն, Ռենուարը, Պիսսարոն, Սեզանը և Դեգան ցուցադրել են իրենց աշխատանքները։

1877 – իտալացի գյուտարար Էնրիկո Ֆորլանինին օդ է բարձրացրել իր ստեղծած առաջին նախա-ուղղաթիռը։

1891– ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ցուցադրել է իր ստեղծած կինետոսկոպը` շարժվող պատկերներ ցուցադրող սարքը:

1896 – կայացել է ժամանակակից Առաջին օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը Աթենքում։

1924 – ԱՄՆ-ում հրատարակվել է աշխարհում առաջին ավտոճանապարհային ատլասը։

1928 – Տաջիկստանը արաբական այբուբենից անցել է լատինական այբուբենի օգտագործման:

1929 – ԽՍՀՄ-ում մտցվել է տարիքային կենսաթոշակային համակարգ։

1942 – ծնվել է ամերիկացի գործարար Քենեթ Լեյը, որն առավել հայտնի է որպես «Էնրոն» կորպորացիայի հիմնադիր և գործադիր տնօրեն։

1949– ծնվել է խորհրդային և ռուսական էստրադայի առաջին մեծության աստղերից մեկը՝ ճանաչված երգչուհի Ալլա Պուգաչովան։

1951 – Լոնդոնում Էրիկ Մորին կազմակերպել է առաջին «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը։

1955 – ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Դեզ-Պլենզ քաղաքում Ռեյ Կրոկը բացել է իր առաջին «Մակդոնալդս» ռեստորանը։

1989 – Անգլիայի Շեֆիլդ քաղաքի Հիլզբորո ֆուտբոլային մարզադաշտում տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ, որոնց արդյունքում զոհվել է մոտ 100 մարդ, 700-ից ավելին ստացել են մարմնական վնասվածքներ:

1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվել է «Ավագ Ուրբաթի» պայմանագիրը:

1998- վախճանվել է կամբոջական քաղաքական գործիչ, «Կարմիր կխմերների» առաջնորդ Պոլ Պոտը։

2019 – Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկվել է հրդեհ, որի արդյունքում փլվել է տանիքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян