Էմմին 41 տարեկան է
ЛАЙФ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 12-ին 41-ամյակն է տոնում Էմմին։ Ծննդյան կապակցությամբ երգչուհուն շնորհավորել են ընկերներն ու գործընկերները։ Հումորային տեսանյութով Էմմիին շնորհավորել է Արսեն Գրիգորյանը։ «Թող այս տարի երաժշտությունը վերադառնա քո կյանք, ձայնդ էլ վերադառնա բեմ: Մենք կարոտում ենք քո կախարդանքը», - գրել է երգիչը։
Արմինկան հրապարակել է Էմմիի մասնակցությամբ տեսանյութ և գրել․ «Բարով ես ծնվել, գժուկս։ Ինչքան էլ ծերուկ դառնամ (ոնց դու ես սիրում ասել), իսկ դու «մեծ կին», դու միշտ մնալու ես իմ փոքր, լկստված ու շա՜տ սիրելի Էմկան։ Գժվում եմ ձեր ընտանիքի համար»։
Էմմիին շնորհավորել են նաև երգիչ Սարո Գևորգյանը, դիզայներ Վահան Խաչատրյանը և «Ամարաս» դանս-ստուդիոյի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































