ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ԱՊՐԻԼԻ)․ Ինքնաթիռի վթար, ատոմային սուզանավի խորտակում. «Փաստ»
ОБЩЕСТВО
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ֆաշիզմի դեմ Դիմադրության շարժման համաշխարհային օր, Ուկրաինա՝ Օդեսայի ազատագրման օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1840– դադարել է գոյություն ունենալ Հայկական մարզը, որը ստեղծվել էր 1828 թվականին Նիկոլայ 1-ին ցարի հրամանագրով՝ Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից հետո:
1913-ծնվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը:
1937 –ծնվել է կոմպոզիտոր, դիրիժոր, գրող, հասարակական գործիչ Հենրիկ Անասյանը։
1988-Ղարաբաղյան հակամարտության ժամանակ առաջին անգամ Ստեփանակերտ է այցելել Արկադի Վոլսկին՝ որպես ԽՄԿԿ Կենտկոմի ներկայացուցից. նա փաստացի դարձել էր տարածաշրջան մտցված խորհրդային բանակի ղեկավար։
1992- Ղարաբաղյան հակամարտության ժամանակ տեղի է ունեցել Մարաղայի կոտորածը: Ադրբեջանական «Գուրթուլուշ» գումարտակը զրահամեքենաների ուղեկցությամբ ներխուժել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղ (4660 բնակիչ), որի արդյունքում զոհվել է հինգ տասնյակ խաղաղ բնակիչ:
1994 - Ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայկական բանակը սկսել է «ՏերՏեր» օպերացիան:
2002-«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է ընտրություններին մասնակցելու համար նոր ուժի ստեղծման մասին:
2013-Րաֆֆի Հովհաննիսյանը բազմամարդ հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում, ապա երթով ուղևորվել է դեպի Բաղրամյան 26, որտեղից էլ՝ Ծիծեռնակաբերդ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ։
2014-ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև։
2024– Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ «պատմական Հայաստանն» ու «իրական Հայաստանը» համատեղելի չեն և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար:
ԱՇԽԱՐՀ
401– ծնվել է Բյուզանդիայի կայսր Թեոդոսիոս Բ Փոքրը:
1727-ծնվել է գերմանացի ուսուցիչ, խուլհամրերին սովորեցնելու մեթոդի գյուտարար Սամուել Հեյնիկեն:
1741-տեղի է ունեցել Մոլվիցի ճակատամարտը (Պրուսիա-Ավստրիա):
1813-վախճանվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ Ժոզեֆ Լագրանժը:
1906-Ռուսաստանի ամառանոցային Օզերկի գյուղում սպանել են քահանա Գապոնին:
1912- Սոուտհեմպտոնյան նավահանգստից «Տիտանիկ» զբոսանավը դուրս է եկել իր առաջին և վերջին նավարկությանը:
1932-ծնվել է եգիպտացի հանրահայտ դերասան Օմար Շարիֆը:
1940– Իսլանդիան փաստացի անկախացել է Դանիայից:
1941-գերմանացիների կողմից գրավված Զագրեբ քաղաքում հայտարարվել է Խորվաթիա պետության ստեղծումը:
1963-խորտակվել է ամերիկյան «Տրեշեր» ատոմային սուզանավը, զոհվել են անձնակազմի բոլոր 129 անդամները:
1970– թողարկվել է առաջին «Ժիգուլի» ավտոմեքենան՝ ՎԱԶ-2101-ը:
1995-Ռուսաստանում գրանցվել է «Գարեջրի սիրահարների» կուսակցություն:
2010- Սմոլենսկում վթարի է ենթարկվել Տու-154 ինքնաթիռը , զոհվել է 96 մարդ, այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին և պետության այլ հայտնի գործիչներ:
2019 - աշխարհին է ներկայացվել սև անցքի առաջին լուսանկարը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































