Սեփական պատմության հետ կռվելը, սեփական պատմությունը վերախմբագրել կամ կեղծել չի կարելի․ Մհեր Ավետիսյան
БЛОГՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քայլ չորրորդ
Սիրելի՛ ժողովուրդ, պետք է գիտակցել, որ սեփական պատմության հետ կռվելը, սեփական պատմությունը վերախմբագրել կամ կեղծել չի կարելի։ Դա հաստատ լավ հետևանքների չի հանգեցնի։ Պետք է համերաշխ լինել սեփական պատմության, սեփական անցյալի հետ, հպարտանալ սեփական պատմության փառավոր էջերով և այդ էջերը փոխանցել նոր սերունդներին իսկ պատմության սխալներից պետք է դասեր քաղել։ Երբ դու լավ չես յուրացնում կամ սխալ ես մեկնաբանում սեփական պատմությունդ, անպայման պատժվում ես ապագայում։ Սա շատ կարևոր գործնական քայլ է՝ գիտակցել, որ սեփական պատմությունը խեղաթյուրել ու կեղծել չի կարելի։ Մեր անցյալը պետք է ուսուցիչ լինի մեր ապագայի համար։
Այսօր, ցավոք սրտի, փորձ է արվում մեր պատմությունը վերախմբագրելու, մեր պատմության սխալները ճշմարտություն ներկայացնելու, իսկ պատմության ճիշտ քայլերն ու դրական գործընթացները՝ որպես սխալ ցուցադրելու։ Սա ճիշտ ճանապարհ չէ։
Մարկ Տվենն ասում էր. Կան ժամանակներ, երբ հերոսները դավաճաններ են ընկալվում, դավաճանները՝ հերոսներ։ Եվ այդ ժամանակները, որպես կանոն, ժողովուրդներին տանում են կործանման ու նոր արհավիրքների։ Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք սեփական պատմությունը ընկալելու այնպիսին, ինչպիսին կա, և երբեք թույլ չտանք՝ ներսից կամ դրսից, որոշ արկածախնդիրների խեղաթյուրել մեր ապրած պատմությունը, մեր նախնիների ժառանգությունը՝ դրանով իսկ մեր ապագա սերունդներին նոր աղետների մատնելով։
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



