Ереван, 11.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Սեր, խանդ եւ զվարճալի իրավիճակներ․տեղի ունեցավ Նարեկ Դուրյանի նոր՝ «Օ՜ լա լա, մսյո Պոլ» ներկայացման պրեմիերան

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ապրիլի 7-ին «Բոհեմ» թատրոնում տեղի ունեցավ Նարեկ Դուրյանի նոր՝ «Օ՜ լա լա, մսյո Պոլ»  ներկայացման պրեմիերան։ Դասական ֆրանսիական  այս կատակերգության մեջ ընտանեկան խառնաշփոթ, սեր, խանդ և զվարճալի իրավիճակներ են։

«Բոհեմ» թատրոնի գեղարվեստական գեղակավար, բեմադրիչ Նարեկ Դուրյանի խոսքով՝ ներկայացման հիմքում ընտանեկան դասական եռանկյունի է, որն այստեղ քառանկյունի է ստացվել, որտեղ ամուսիններն ունեն նոր սիրելիներ, պետք է բաժանվեն ու պատ քաշեն տան մեջ։

att.P7d3HkBbHBszkJd9wCUAripIxPtEjiuobSk88w76vCM.dat.jpeg (142 KB)

«Իսկական իրավիճակային կատակերգություն է (sitcom): Այս ներկայացման պարագայում որոշեցի անպայման երկու բան անել․ առաջինը, որ գործողությունները լինեն Ֆրանսիայում, երևի կարոտել եմ։ Բոլոր գործող անձիք ֆրանսիացիներ են, միայն մեկը կա իտալացի։ Երկրորդը, որ որոշեցի նոր խմբի հետ աշխատել, քանի որ ցանկացա՝ թատրոնում բազմազանությունը  շատ լինի։ Մեր թատրոնի դերասաններն ամեն մեկն իր զբաղվածությունն ունի, տարբեր ներկայացումների մեջ խաղում են, կարծում եմ՝ ճիշտ քայլ է նոր դեմքեր բեմ բարձրանան։  Մի քիչ վերաբերմունքի տարբերություն կար, թե ինչպես որոշ իրավիճակների կարձագանքի հայը եւ ինչպես դա կանի ֆիանսիացին, բայց ինձ թվում է Հայաստանում, եթե տարիներ առաջ տարբեր բաների վրա կարող էին զարմանալ, հիմա այստեղ էլ շատ բան սովորական է դարձել»,- նշեց Նարեկ Դուրյանը՝ հավելելով, որ ապրիլի 7-ը ընտրվել է որպես պրեմիերայի օր, քանի որ ընտանիքի գաղափարի քարոզ կա։

Ներկայացման երկրորդ ռեժիսորի պաշտոնն այս անգամ վստահվել է Թելման Առաքելյանին եւ  Սիրանուշ Երիկյանին։

att.b3Ix_9t4koURC0_3wer0pIfJJpXT6GA5Oz-Bl0Xgi0Y.dat.jpeg (81 KB)

Թելմանի խոսքով՝  ներկայացումը լի է հետաքրքիր իրադարձություններով, անսպասելի շրջադարձերով․ « Նոր դեմքերի հետ համագործակցության պարագայում կային պահեր, որ հեշտ էր, կային պահեր, որ դժվար էր։ Համենայն դեպս հաճելի էր աշխատել նոր մարդկանց հետ, ինչ-որ բաներ սովորել եւ ինչ-որ բաներ տալ»։

Ներկայացման դերասաններից Սամվել Թոփալյանի մոտ պրեմիերայից առաջ շատ բարձր տրամադրություն էր։ Ինչպես նա նշեց․«Առաջնախաղային տրամադրությամբ, միևնույն ժամանակ նաև լարված։ Ամեն ինչ անում ենք հանդիսատեսի համար եւ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր գործին։ Հիմա դեռ չգիտենք, արդյոք, մենք կարդարացնե՞նք հանդիսատեսի սպասումները։ Այս թատրոնն ունի իր գեղագիտությունը, մտածողությունը, տեմպն ու ռիթմը, պետք է կարողանաս տեղավորվել այդ ամենի մեջ։ Թե որքանով է ստացվել, կարող ենք խոսել մի յոթ կամ ութ ներկայացումից հետո, երբ հասկանանք հանդիսատեսի արձագանքը»։

Լիա Զախարյանը եւս առաջին անգամ էր համագործակցում «Բոհեմ» թատրոնի հետ։  Նրա խոսքով՝ հայ աղջկա համար շատ բարդ է խաղալ ֆրանսուհու կերպար, քանի որ երբեմն ձայնի ինտոնացիան շատ հայկական է լինում։

att.JQExIpfWO1B262lxSpliTWki5pGhiUJjSGJYbA1S93s.dat.jpeg (131 KB)

 «Երբևէ չեմ պատկերացրել, որ կաշխատեմ իմ սիրելի պարոն Դուրյանի հետ։ Հիշում եմ՝ շատ փոքր էի, երբ առաջին անգամ տեսա նրա «Շեղշե Լա Ֆամ» ներկայացումը, և միշտ մտածել եմ, թե արդյոք կկարողանամ երբևէ մի բեմում գտնվել այն մարդու հետ, ումից հասցրել եմ տեսողական դաշտով շատ բան սովորել եւ զգալ։ Շատ կուզեի այս ներկայացման իմ կերպարի՝ Էշլիի, նման լինեի շատ հասարակ, ամեն ինչին նայեի շատ թեթև, չվախենայի, չդատեի»,-ասաց նա՝ հավելելով, որ այս ներկայացմամբ սովորեց զգալ ու աշխատել չորրորդ պատի հետ, ինչը «Բոհեմ» թատրոնում ամենակարեւոր կանոններից մեկն է։

Դերասան Խաչիկ Դարբինյանի համար աշխատանքային գործընթացները շատ հետաքրքիր են եղել, կոմեդիայի ժանրում էլի էր խաղացել, բայց այստեղ ոճն ուրիշ էր։

«Կերպարս շատ հետաքրքիրն է,  այսպես կոչված բարի խորամանկ է, ինձ հետ բնավորության որոշ գծերով նման է, բայց ոչ շատ, տարբերությունները շատ են։ Հարկավոր էր բալանս գտնել, քանի կերպարս իտալացի էր, որը ապրել է ֆրանսիայում, բայց նաեւ հայ լինելս չպետք է երևար»,-նշեց նա։

att.88lZ92dwDAPlBE269_N_x_hASma0-nR-CNkE282o1l0.dat.jpeg (87 KB)

Ներկայացման դերասանուհիներից Աննա Մարտիրոսյանը երկար տարիներ է, ինչ աշխատում է «Բոհեմ» թատրոնում։  Նրա խոսքով՝ սուղ ժամանակում են աշխատել, բայց մեծ սրտով․ «Նախապատրաստական շրջանը շատ հետաքիքիր էր անցնում, քանի որ պարոն Դուրյանի հետ ամեն փորձը կարծես նոր մաստեր կլասս լինի, երբ շատ սովորելու բան կա։ Ես մարմնավորում եմ Սեսիլին, ով պատրաստվում է բաժանվել ամուսնուց։ Սկզբնական շրջանում կերպարներից յուրաքաչյուրն իր էմոցիոնալ բարեկեցությունն է ընտրում, հետո հաղթում է սերը։ Կերպարիս նման եմ այնքանով, որ ես երբեք ոչինչ չեմ բարդացնում»։

 Ներկայացման պրոդյուսերը Քրիստինե Հովհաննիսյանն է, պոստերի հեղինակ՝ Արվին Քոչարյան։ «Օ՜ լա լա, մսյո Պոլ»  ներկայացումը հաջորդիվ կլինի ապրիլի 9-ին, 11-ին, 13-ին, 15-ին, 16-ին և 18-ին։

Будущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам Армении