Հայերն ամենաբարիդրացիականը տրամադրված են Ֆրանսիայի հանդեպ
ОБЩЕСТВОՓիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի եւ Մանկավարժական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հասմիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ իրականացվել է «Հայոց ցեղասպանության երևույթի ընկալման առանձնահատկությունները և հոգեբանական-աշխարհայացքային անդրադարձները հանրային կարծիքում» թեմայով սոցիոլոգիական հետազոտություն, որի արդյունքները բավական ուշագրավ են:
Աշխատանքային թիմը 2015թ. մարտի 15-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն 560 երևանցիների շրջանում:
Հարցվածների համակրանքին եւ դրական վերաբերմունքին արժանացած երկրների թվում առաջինը Ֆրանսիան է՝ 82.5 տոկոսով, երկրորդը ՌԴ-ն՝ 73.2 տոկոսով, երրորդ հորիզոնականում Իտալիան է՝ 63.8 տոկոսով, ապա Հունաստանը՝ 60.7 ու Գերմանիան՝ 56.1 տոկոսներով համապատասխանաբար:
«Ի՞նչ տրամադրություններ եւ զգացումներ է առաջացնում Հայոց ցեղասպանության մասին վերհուշը» հարցին ի պատասխան՝ հարցվածների 91,2 տոկոսը նշել է՝ ցավը վերապրելու, ապագայի նկատմամբ հավատի և հույսի, լավատեսության տրամադրություն: 88,2 տոկոսը նշել է բողոքի, ցասման եւ վրեժխնդրության, 76,2 տոկոսը՝ ափսոսանքի եւ ընկճախտի տրամադրության մասին:
Հետազոտության արդյունքում նկատելի է դարձել, որ ցեղասպանության հետևանքների վերացման տարբերակներից առաջին տեղում է պատմական Հայաստանի տարածքների վերադարձը Հայաստանին՝ 62,7 տոկոս, այնուհետև հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության փաստի ճանաչումն ու դատապարտումը Թուրքիայի կողմից՝ 48 տոկոս, ցեղասպանության զոհերի, նրանց հարազատների ու ժառանգների վերաբնակեցումը պատմական հայրենիքում՝ 27 տոկոս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Թուրքիայի կողմից՝ 24,6 տոկոս:
Հայաստանի և նրա խնդիրների վերաբերյալ դրականորեն տրամադրված երկրների ու կազմակերպությունների տասնյակում, ըստ հարցման մասնակիցների, առաջին հորիզոնականում Ֆրանսիան է՝ 81,1 տոկոս, այնուհետև Ռուսաստանի Դաշնությունը՝ 68,6 տոկոս, Հունաստանը՝ 55,0 տոկոս, ՄԱԿ-ը՝ 51,6 տոկոս, Իտալիան՝ 47,3 տոկոս և այլն:
Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ բացասաբար տրամադրված երկրների ու կազմակերպությունների շարքը գլխավորում են Ադրբեջանը (երկրի բնակչության 92,2 տոկոսը, Թուրքիան (այդ երկրի բնակչության 90,4 տոկոսը), եւ ԴԱԻՇ-ը (49,1 տոկոս):
Գագիկ Աղբալյան



