Ոստիկանները մրգաշատցի տղամարդու գոմում խոշոր չափերի թմրանյութ են հայտնաբերել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Մրգաշատ գյուղի 45-ամյա մի բնակիչ տանն ապօրինի պահում է թմրանյութ։ Հայտնում են ՆԳՆ-ից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել տղամարդու տանը։ Գոմում հայտնաբերվել են ապակյա տարա և թղթյա փաթեթ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր խոշոր չափերի։
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, կանեփն ինքն է մշակել և պատրաստել թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
3
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
4
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
5
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие



