Գերմանիան այս տարի փախստականների օգնությունը կավելացնի մինչեւ 1,5 մլրդ եվրո
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կառավարությունը մտադիր Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գործակալությանը մուծումներն ավելացնել 500 մլն եվրոյով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին հաղորդել Է Rheinische Post թերթը՝ վկայակոչելով կառավարական շրջանների մի աղբյուրի:
Այսպիսով՝ 2016 թվականին Գերմանիայի անդամավճարը կկազմի 1,5 մլրդ եվրո:
Կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում Է հավելյալ ներդրման մասին հայտարարել Supporting Syria and the Region դոնորական խորհրդաժողովի ընթացքում, որը փետրվարի 4-ին կայանալու Է Լոնդոնում:
Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել Է, որ 2015 թվականին երկիրն ընդունել Է շուրջ 1,1 մլն փախստականների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



