Տարվա լավագույն ներկայացում ճանաչվեց «Լակոտը». Համազգային թատրոնն առաջատար է մրցանակների քանակով
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը «Արավազդ 2025» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է 6 «Արտավազդ»-ի:
Տարվա լավագույն ներկայացում է ճանաչվել «Լակոտը», որի բեմադրության հեղինակները Անդրանիկ Միքայելյանն ու Նարինե Գրիգորյանն են:
Լավագույն դերասան է ճանաչվել Վարշամ Գևորգյանը՝ «...իսկ դրսում ձյուն է գալիս» ներկայացման համար, որտեղ մարմնավորում է Չիկոյի կերպարը:
Լավագույն երիտասարդ դերասանուհին Միլենա Ղազարյանն է «Լակոտը» ներկայացման մեջ Թագուհու դերի համար:
Լավագույն մանկական ու երիտասարդական ներկայացումները «Բարկանո՞ւմ ես» և «Մարդը ափի մեջ» ներկայացումներեն են, որոնք բեմադրել է Նարինե Գրիգորյանը:
Լավագույն երաժշտության հեղինակ մրցանակին արժանացել է Արմեն Շահինյանը՝ «Բարկանո՞ւմ ես» և «Մարդը ափի մեջ» ներկայացումների երաժշտության համար:
Լավագույն թատերախոսական անվանակարգում մրցանակը ստացել է Անի Հարությունյանը՝ Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» պոետիկ տեքստի վերամարմնավորման համար:
Ավելի վաղ, Tert.am Life-ն անդրադարձել էր 24-րդ «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողներին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































