Արձանագրում ենք Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին իրավապահ մարմինների ներգրավածությունը՝ ընդդիմադիր մրցակիցներին ճնշելու նպատակով. ՀայաՔվե
БЛОГՀայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը՝ բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից:
«Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է Քննչական կոմիտե հարցաքննության, ինչի արդյունքում՝ վերջինս ստիպված է եղել ընդհատել նախընտրական քարոզչությունը Գյումրիում և մեկնել Երևան:
Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցները խուզարկություն են մեկնարկել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրասենյակում և թեկնածուի՝ Արա Ոսկանյանի բնակարանում, գրասենյակի աշխատակիցներ են բերման ենթարվել Երևան և փաստաբանի մուտքը խոչընդոտում են վստահորդի մոտ:
Իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի գրասենյակներում։ Ձերբակալվել են թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին։ Ի դեպ, որդին՝ Կարեն Գրիգորյանը եւս թեկնածու է:
Բացի այդ, ըստ մամուլի և քաղաքացիների ահազանգերի՝ ոստիկանության բաժիններ են հրավիրվում ընդդիմադիր թեկնածուների աջակիցները:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանի եղբայր, Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետն է, ով իր հերթին համակարգում է ընդդիրմադիր ուժերի թեկնածուների և աջակիցների նկատմամբ ճնշումները։
ՀՀ-ում ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
Եթե անգամ իրավապահ մարմինները հայտնաբերում են հանցագործության հատկանիշներ, նրանց միջամտությունը ՉՊԵՏՔ է պարունակի պատժիչ տարրեր և ներազդի կամ սահմանափակի ընտրություններին մասնակցող ուժի կամ գործչի քարոզչության վրա:
Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների բիրտ գործողություններն ու միջամտություններն ունենում են ընտրությանը մասնակցող ընդդիմադիր ուժերի նկատմամբ հակաքարոզչական ազդեցություն՝ ներազդելով քաղաքացիների հիմնարար ընտրական իրավունքի իրականացման վրա:
«Հայաքվե» դիտորդական առաքելություն
1
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
2
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»
5
Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»



