Բաքվում գործազուրկը հացադուլ է հայտարարել ԱՄՆ-ի դեսպանատան առաջ
ОБЩЕСТВОԱդրբեջանի քաղաքացի Սալօղլան Իբրահիմովն այսօր հացադուլ է հայտարարել` որոշելով ակցիան անցկացնել Բաքվում, ԱՄՆ-ի դսեսպանատան առաջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով haqqin.az կայքը, ոստիկանության աշխատակիցները փորձել են վռնդել նրան, սակայն նա հրաժարվել է դադարեցնել իր ակցիան:
Իբրահիմովի խոսքով` հացադուլը հայտարարել է այն բանի համար, որ ինքը գործազուրկ է, եւ Սոցիալական պաշտպանության հիմնադրամը մերժել է օգնել իրեն:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճը կանգ է առել, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` Ադրբեջանական բանկային համակարգը կանգնած է փլուզման սահմանին:
2016 թվականի պետական բյուջեն, անցյալ տարվա համեմատ, երկու անգամ նվազել է: Բոլոր տեսակի, այդ թվում` պարենային ապրանքների գները 50 տոկոսով թանկացել են:



