Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ովքե՞ր և ե՞րբ են առաջին անգամ խմորի մեջ փաթաթել միսը կամ այլ սննդամթերք․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած խճողակ՝ աղացած միս, ձուկ կամ բանջարեղեն, որը մանրակրկիտ կերպով փաթաթված է խմորի բարակ շերտի մեջ, ավանդական կերակուր է մի շարք ժողովուրդների ազգային խոհանոցներում:

Պելմենին, խինկալին, կոլդունը, մանթին, գյոձան և այլ համանման կերակուրները վաղուց են հայտնի համաշխարհային խոհարարության մեջ: Իսկ որտեղի՞ց են առաջացել դրանք: Ովքե՞ր են առաջինը խճողակը լցրել խմորի մեջ: Այդ զարմանալի և այդքան սիրված կերակուրի պատմությունը մնում է մութ և անհասկանալի: Ռուսական, մասնավորաբար սիբիրյան խոհանոցը վաղուց արդեն պելմենին ճանաչում է որպես իրենը: Սակայն կա հիմնավոր կարծիք, որ այդ ուտեստն ի սկզբանե չինական արմատներ ունի: Ավելին, համարվում է, որ չինական խոհանոցն իր հինգ հազարամյակների պատմությամբ գրեթե յուրաքանչյուր ժամանակակից ուտեստի անալոգներն ունի:

Պելմենիի պատմությունը ևս հասնում է շատ հեռավոր անցյալ: Չինական «պելմենիի» (գյոձա, գյոջա) խմորը ավանդաբար հունցվել է ալ յուրով և ջրով, իսկ որպես միջուկ ընտրվել են շատ տարբեր բաղադրիչներ՝ միս, բանջարեղեն, ձու, բանջարեղենով միս և այլն: Չինաստանում ամենահայտնի պելմենին է «լոտոսը ջրի մեջ», որն ամենաբարդ տեսակն է, ունի 13 անցք և ստեղծվում է ձեռքով, կամ՝ «կայսրուհի մայրիկը», որը լցոնվում է հավամսով և այնքան փոքր է, որ հիշեցնում է մարգարիտ:

Պլատոնի «Խնջույք» տրակտատում (մ.թ.ա. 385-380) նկարագրվում է մի կերակրատեսակ, որը հիշեցնում է պելմենին. դա լապշայի մեջ փաթաթված մսի կտորներով կերակուրն է: Այդ կերակրատեսակի մասին գրել է նաև հին հռոմեացի Պետրոնիուսը: Իսկ Պլատոնի ժամանակակից Արիստոֆանեսի կատակերգության մեջ ասվում է, որ մի խնջույքի ժամանակ ազնվականությանը հյուրասիրել են տապակած խմորի տոպրակներ, որոնք լցոնված են այլ մթերքով: Նշենք, որ խոհարարության պատմաբանները համաձայն են, որ հենց Չինաստանն է «լցոնել» Եվրոպան գյոձաներով:

Մոնղոլներն էլ ձիերով շրջել են ողջ հարավային Սիբիրում, Ուրալում, Ասիայում, իհարկե՝ նաև Չինաստանում, և բոլոր ժողովուրդներին միմյանց են կապել նաև խոհարարության տեսակետից: Քոչվորների համար պելմենին դարձել է հիանալի կիսաֆաբրիկատ, որն իսկական փրկություն է եղել երկարատև արշավների ժամանակ: Մոնղոլները հիմա էլ շատ կզարմանան, եթե ինչ-որ մեկն ասի, որ պելմենին ուրիշի ազգային ուտեստն է:

Մի խոսքով, անհնար է ճշգրտորեն ասել, թե ով է հորինել պելմենին: Միսը խմորով փաթաթելու գաղափարը այնքան ակնհայտ է, որ ցանկացած մարդ կարող էր դա իրականացնել՝ չինացին՝ Չինաստանում, ռուսը՝ Ռուսաստանում, հույնը՝ Հունաստանում, մոնղոլը՝ Մոնղոլիայում, գերմանացին՝ Գերմանիայում: Ի դեպ, վերջիններս համոզված են, որ պելմենիի հեղինակները բողոքական վանականներ են, և այդ ուտեստը պաշարված բերդերում թույլ է տվել մարդկանց գոյատևել: Ըստ Նախաուրալում բնակվող ֆինոուգրական ժողովուրդների, պելմենին իրենց հայտնագործությունն է, և դրա ամենակարևոր ապացույցը «պելմենի» բառն է, որը թարգմանվում է որպես «հաց-ականջ»: Եվ իրոք, պելմենին կարծես ականջ լինի, հիանալի պահվում է սովորական տոպրակի մեջ ձմռանը, եթե մնա ցրտին, նկուղում կամ միջանցքում, պատրաստելն էլ շատ հեշտ է:

Բուն Ռուսաստանում ևս պելմենիի առաջացման բազմաթիվ վարկածներ կան: Սակայն առաջին հերթին հարկ է հիշեցնել, որ մինչ 1820-ական թվականները ռուսական խոհարարական որևէ գրքում պելմենիի մասին հիշատակում չկա: Կարելի է երկար վիճել այն մասին, թե արդյո՞ք պելմենին ավանդական ռուսական ուտեստ է, թե ոչ: Ինչքան մարդ, այդքան կարծիք: Բայց այն փաստը, որ այսօր ռուսների համար պելմենին իսկական տոն է ու իրապես ազգային ուտեստ, անվիճելի է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»