Ереван, 04.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

vz.ru–ն «Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը, որն ավանդաբար համարվում է հակառուսական քաղաքական գործիչ, քաղաքական շրջադարձ է նախապատրաստում դեպի Ռուսաստան։ «Հընթացս կոշիկը փոխելու» լուրջ պատճառ կա, և դա նույնիսկ Ադրբեջանը չէ։

Ըստ հայկական լրատվամիջոցների, Փաշինյանը պետական կառույցներին հանձնարարել է վերականգնել կապերը Ռուսաստանի իրենց գործընկերների հետ և մասնակցել համատեղ միջոցառումներին։ Ասվածին կարելի է հավատալ, քանի որ չի կարելի չհավատալ սեփական աչքերին: Հայաստանում, իրոք, նման բան է տեղի ունենում արդեն մեկ ամիս, պարզապես ոչ բոլորն են նկատում։ Երևանը խնդրել է դառնալ դիտորդ BRICSում, ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, Փաշինյանը մայիսի 9-ին անձամբ կմեկնի Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին, չնայած 2024 թվականին նման հրավերը մերժել էր՝ ասելով. «Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ»։ Բայց հիմա ստացվում է, որ պետք է:

Այս փոփոխությունները չեն բացատրվում Հայաստանի գլխին ընկած ցավերով։ Այնտեղ ամեն ինչ քիչ թե շատ նույնն է, բացառությամբ նրա, որ Երևանն ու Բաքուն կարողացել են համաձայնության գալ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, որը, ըստ Փաշինյանի, կազատի Հայաստանը բազմաթիվ սպառնալիքներից ու խնդիրներից։

Այլ բան է, որ այդ համաձայնագիրը, չնայած Փաշինյանի՝ այն ստորագրելու պատրաստակամությանը, դժվար թե տեսանելի ապագայում ստորագրվի։ Ստորագրման ռացիոնալ պատճառներ չկան, բայց կան զգացմունքային պատճառներ: Բաքվի համար կարևոր է, որ Երևանի նվաստացումը շարունակվի որքան հնարավոր է երկար, և դա է այն պատճառներից մեկը, որ նրանք չեն ցանկանում զիջել իրենց վերահսկողության տակ գտնվող 200 քառակուսի կիլոմետր բուն հայկական տարածքը։ Ադրբեջանին ժայռեր պետք չեն, նրան պետք է Հայաստանի նվաստացումը: Դա ադրբեջանցիների կողմից որևէ առանձնահատուկ չարության հետևանք չէ։ Դա բնական զարգացում է այն էթնոքաղաքական հակամարտություններում, որտեղ մի կողմը բավականաչափ ուժեղ է մյուս կողմին պայմաններ թելադրելու համար: Այնպես որ, ստիպված պետք է անգամ լեզգինկա պարի, եթե Բաքուն պահանջի, չնայած Փաշինյանը նման բաների վարպետ չէ։

Սակայն այլ է այն բացահայտումը, ինչը ստիպել է Հայաստանի վարչապետին վերանայել իր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի հետ մերձեցման ուղղությամբ։ Փաշինյանը կարծում էր, որ դառնալու է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դաշնակիցը, բայց դարձավ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատանդը Էմանուել Մակրոնի չարաճճիությունների ֆոնին: Փաստորեն, հենց այդ մարդիկ՝ Մակրոնը և քնկոտ նախագահ Ջո Բայդենի շրջապատը, խնդրեցին Փաշինյանին խզվել Ռուսաստանից՝ դա կապելով Երևանին օգնություն տրամադրելու հետ, այդ թվում՝ զենքի հարցում: Եվ Փաշինյանը չհրաժարվեց: Նախ՝ նա վաղուց և ոչ առանց պատճառի համարվում էր գաղափարապես հակառուսական քաղաքական գործիչ, որն սպասում է պատճառի՝ Մոսկվայից խզվելու և դեպի Արևմուտք նավարկելու համար։ Երկրորդ, դա այն ժամանակ էր, երբ արևմտյան քաղաքական գործիչները Ռուսաստանը ներկայացնում էին որպես չարի կայսրություն և կավե ոտքերով վիթխարի հսկա, որն ուր որ է կփլուզվի: Երրորդ հերթին՝ հաշվի առնելով Ղարաբաղյան պատերազմում կրած ցավալի պարտությունը՝ Փաշինյանին այլ բան չէր մնում, քան «քավության նոխազ» նշանակել այդ ձախողման համար, և դրա համար Ռուսաստանն էր թվում ամենահաջող թեկնածուն։ Ազնիվ մարդու համար կա ևս մեկ տարբերակ՝ ընդունել դիվանագիտության և մարտավարության մեջ անհաջողությունների իր մեղքը, պատասխանատվություն ստանձնել և ընտրել ավելի խելացի իրավահաջորդ: Բայց Փաշինյանն այդպիսին չէ:

Կա նաև չորրորդ պատճառը՝ հայկական Սփյուռքի գործոնը։ Հայաստանում կարծում են, որ պետք է հաշվի առնել Սփյուռքի կարծիքը, քանի որ Սփյուռքը միշտ կօգնի։ ԱՄՆ–ը և Ֆրանսիան առանձնապես խոշոր և ազդեցիկ հայկական սփյուռք ունեն, որոնք դրդում էին Երևանին՝ «ընտրել ազատությունը», այսինքն՝ պոկվել Ռուսաստանից: Փաշինյանը տարվեց դրանով՝ մոռանալով, որ աշխարհագրությունը ճակատագիր է, ինչպես Նապոլեոնն է նշել մեկ այլ առիթով։

Իսկ այն, ինչը ներկայում ստիպեց Փաշինյանին մտափոխվել, կոչվում է Դոնալդ Թրամփ: Բայց ոչ այն առումով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Հայաստանի վարչապետին անառակ որդու պես վերադառնալ «Մայր Ռուսաստանի» գիրկը։ Ամեն ինչ փոխվեց Թրամփի հաղթանակով և Դեմոկրատական կուսակցության պարտությամբ։ Կալիֆորնիայի հայերը կարող են երևանցիներին պատմել, թե որքան լավ են նրանք դա անում և ինչպես են ազդում ամբողջ Ամերիկայի վրա, բայց իրականում այդ ազդեցությունը տարածվում է միայն Դեմոկրատական կուսակցության վրա: Ընդհանուր առմամբ, ներկայում ԱՄՆ-ում հայկական լոբբինգի հետ կապված իրավիճակն այնպիսին է, որ, կարծես, խոստացել են հետ զանգել Փաշինյանին, բայց արգելափակել են համարը, նրա համար ժամանակ չկա:

Մնում է Ֆրանսիան, որտեղ ամեն ինչ կայուն է թվում, այն ենթարկվում է Մակրոնի ստերիլ էներգիային և Շառլ Ազնավուրի հմայքին։ Բայց, ինչպես երևում է, կա Մակրոնի էներգիայի հետ կապված համակարգային խնդիր՝ նա խոսում է շատ ու գեղեցիկ, բայց անում է շատ քիչ, իսկ եթե ինչ-որ բան էլ անում է, ապա չի ստացվում։ Բայց եթե նույնիսկ Մակրոնն իրականում արծիվ լիներ, այլ ոչ թե աքաղաղ (Ֆրանսիայի ազգային խորհրդանիշը), նա, այնուամենայնիվ, չէր կարող ծածկել Հայաստանը իր թևով։ Ներկայում Մակրոնն այնքան է ցանկանում փրկել Վլադիմիր Զելենսկուն, որ ստիպված կլինի Կիևին տալ բառացիորեն այն ամենը, ինչ մնացել է ֆրանսիական բանակում։ Բայց, իհարկե, նա դրանով չի փրկի Ուկրաինան։ Եվ նա, իհարկե, չի փրկի նաև Հայաստանը: Հայաստանից բացի ոչ ոք չի փրկի Հայաստանը: Գուցե Ռուսաստանը փրկի՞, եթե պատշաճ կերպով խնդրեն: Ռուսաստանը հիշաչար չէ, նա կների: Բայց դա էլ հաստատ չէ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуИсторическая память и современные рубежи: в Ереване состоялась премьера документального фильма «Граница»30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроений