ՊՆ նախարարը աշխատանքային շրջայց է կատարել հարավարեւմտյան սահմանագոտի (ֆոտո)
ОБЩЕСТВОՀուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարեւմտյան սահմանագոտում:
Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ստուգել է պաշտպանական եւ ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետեւել է դիրքերի մարտավարական բնագծի եւ ամրաշինական կառույցների բարելավման, դիրքերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել սահմանի տվյալ հատվածում տիրող իրավիճակին: Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում են եղել նաեւ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային եւ սանիտարահիգիենիկ պայմանները, ճաշացանկը, սննդի որակը, տեսականին եւ պահպանման պայմանները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն եղել է նաեւ 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, ստուգել է սպառազինության եւ տեխնիկայի վիճակն ու պահպանման պայմանները, ինչպես նաեւ նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների եւ հանձնարարականների կատարման ընթացքը։ Իրականացված աշխատանքներն ընդհանուր առմամբ դրական են գնահատվել:
Աշխատանքային այցն ամփոփվել է բանակային զորամիավորման հրամանատարության հետ անցկացված խորհրդակցությամբ, որի ընթացքում ճշգրտվել են առաջիկա անելիքներն ու ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, առաջադրվել են որոշակի խնդիրներ, ցուցումներ եւ հանձնարարականներ:
















