Իրանի մրցաշարում հայ շախմատիստները բարելավել են դիրքերը
СПОРТԻրանում ընթացող Ֆերդոսի 6-րդ բաց միջազգային մրցաշարում 6-րդ տուրում գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը հաղթանակներ են տոնել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գրիգորյանը սեւ խաղաքարերով առավելության է հասել իրանցի Ջամալ Զարեի նկատմամբ, իսկ Գաբուզյանը՝ սպիտակ խաղաքարերվ հաղթել է Իրանը ներկայացնող Սայեդ Ահմադզադեից:
Հայ շախմատիստներն ունեն 4,5-ական միավոր: Մրցաշարային աղյուսակում նրանք բարելավել են դիրքերը՝ 26 եւ 27-րդ տեղերից բարձրանալով 14 եւ 15-րդ հորիզոնականներ: Մեր շախմատիստներն առաջատարներից ետ են մնում 1 միավորով:
Կայացած 6 տուրերի արդյունքում մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանը ներկայացնող Պավել Մալեթին, ով հավաքել է 5,5 միավոր:
Այս տարի մրցաշարին մասնակցում են 12 երկրի 200 շախմատիստ:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



