Գեղարքունիքի մարզում ամուսնությունները նվազել են
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզում 2015 թվականին գրանցվել է 1135 ամուսնություն, որը 83-ով պակաս է 2014 թվականի ամուսնությունների համեմատ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը, 2015 թվականին Գեղարքունիքում գրանցվել է 145 ամուսնալուծություն, որը 2014 թվականի ամուսնալուծությունների համեմատ նվազել է 8-ով: Նույն աղբյուրի համաձայն` Գեղարքունիքում վերջին հինգ տարում առավելագույն ամուսնություններ գրանցվել են 2011 թվականին` 1414: 2012 թվականին մարզի ԶԱԳՍ-երում գրանցվել է 1356, 2013-ին` 1207, 2014-ին` 1218 ամուսնություն: «Վերջին հինգ տարիների վերլուծությունը ցոյց է տալիս, որ Գեղարքունիքում ամուսնալուծությունները կազմել են տարեկան ամուսնությունների 10-13 տոկոսը»,-նշեց գործակալության պետը:
Խոսրով Խլղաթյան



