Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՐՏԻ). Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ստրկության և տրանսատլանտյան ստրկատիրության զոհերի հիշատակի օր, Հունաստան՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Մշակույթի աշխատողների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1912 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը։

1912 - ծնվել է նկարիչ Ալեքսանդր Շաքարյանը։

1921- Հայաստանի հակաբոլ շևիկյան ապստամբության ժամանակ սկսվել է բոլշևիկների հուժկու հարձակումը բոլոր ուղղություններով։ Նրանք գրավել են Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտել Երևան: Ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվել է Երևանը հանձնել առանց կռվի։

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆինլանդիայի հետ։

1994- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ երկու ադրբեջանական ինքնաթիռ կասետային ռումբեր են նետել Հորադիզի մոտ գտնվող հայկական դիրքերի վրա, ընդ որում՝ դրա արդյունքում տուժել են նաև ադրբեջանական զինվորները։

2005- երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիկնոջ հետ:

2007- վախճանվել է հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը:

2010-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշել է, որ ապրիլի 1-ից բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը կարժենա 132 դրամ՝ առկա 96-ի փոխարեն։

2014-Եգիպտոսում գերմանահայ Հուրիկ Սուրուզյանի ղեկավարությամբ հնագետները հայտնաբերել են Ամենհոտեպ 3-րդ փարավոնի երկու նոր հսկա արձան։

2015-աշխատավարձ ստանալու պահանջով նաիրիտցիները փակել են գործարանի կից փողոցը։

2021-ռուսերենն Արցախում երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ է ստացել: Արցախի պետական լեզուն շարունակել է մնալ հայերենը:

2021-Ադրբեջանցիները հողին են հավասարեցրել Ջաբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

2022- Ադրբեջանի զինված ուժերը գրավել են Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, ինչպես նաև մի շարք այլ դիրքեր։

2023-Ադրբեջանի ԶՈՒ–ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ունեցել:

ԱՇԽԱՐՀ

421 -համաձայն լեգենդի, Գովաբանության օրը Սուրբ Մարիայի կողմից Հյուսիսային Իտալիայում գոթերի կողմից փրկված ծովափնյա ճահճային կղզիների բնակիչների միջոցով հիմնադրվել է Վենետիկը։

752 -երկու օր առաջ Հռոմի պապ ընտրված Ստեֆան 2-րդը վախճանվել է ապոպլեկսիկ հարվածից։ Քանի որ նա չէր հասցրել անցնել պահանջվող օծման արարողությունը, նրա անունը չեն գրանցել որպես Հռոմի պապ, իսկ նրա հաջորդը, վերցնելով նույն անունը, այդպես էլ պատմության մեջ մնացել է անորոշ անունով՝ կա՛մ Ստեֆան 2-րդ, կա՛մ Ստեֆան 3-րդ:

1655- հոլանդացի գիտնական Քրիստիան Հյույգենսը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Տիտանը:

1699 –ծնվել է գերմանացի երգիչ-երգահան Յոհան Ադոլֆ Հասսեն։

1712 -վախճանվել է անգլիացի բուսաբան, բժիշկ, միկրոսկոպիստ Հեեմիա Գրյուն՝ բույսերի անատոմիայի հիմնադիրը։

1801 –վախճանվել է գերմանացի բանաստեղծ և կոմպոզիտոր Նովալիսը։

1802 -մի կողմից՝ Ֆրանսիայի, Իսպանիայի և Բատավյան Հանրապետության, իսկ մյուս կողմից՝ Անգլիայի միջև կնքվել է Ամենյան խաղաղության պայմանագիրը։

1820 - Ռուսական կայսրությունում սկսել են երկրից վտարել ճիզվիտներին:

1821- Հունաստանը հռչակել է իր անկախությունը Օսմանյան կայսրությունից:

1843 -Լոնդոնում բացվել է հետիոտնային թունել Թեմզայի տակով, որը կապել է Վրեպպինգը Ռոզերքրիստի հետ։

1867 - ծնվել է իտալացի դիրիժոր Արտուրո Տոսկանինին։

1881 - ծնվել է հունգարացի դաշնակահար և կոմպոզիտոր Բելա Բարտոկը։

1908- ծնվել է բրիտանացի հայտնի ռեժիսոր Դևիդ Լինը։

1917- վրաց ուղղափառ եկեղեցին անկախացել է Ռուսական կայսրությունից:

1947 - ծնվել է անգլիացի երգիչ-երգահան, դաշնակահար և դերասան Էլթոն Ջոնը։

1983- Մայքլ Ջեքսոնը առաջին անգամ ցուցադրել է «լուսնային քայլվածք» պարային շարժումը:

1988 - Բրատիսլավայում կոմունիստական ռեժիմի դեմ կայացել է մոմերով ցույց։

1992 -մշտական վնասների պատճառով դադարել է լույս տեսնել ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող անգլիական երգիծական «Պանչ» ամսագիրը։

1997 -արգենտինացի Հերման Մորոյի ղեկավարած գանձորսների խումբը հայտարարել է, որ Էկվադորի ափերի մոտ հայտնաբերել է 1654 թվականին խորտակված, ոսկով և արծաթով բեռնված իսպանական La Capitana առագաստանավը։ Ըստ նախնական հաշվարկների, գանձի արժեքը գնահատվել է մի քանի միլիարդ դոլար։

2002- հայտնաբերվել է էպիլեպսիայի գենը:

2018 -Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալ» առևտրաժամանցային կենտրոնում հրդեհ է բռնկվել, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян