Որն է եղել ՌԴ-ում հայ գործարարների սպանության պատճառը․ նոր մանրամասներ
ОБЩЕСТВОԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանում՝ Լենինգրադյան շրջանի Շլիսսելբուրգի ավտոսերվիսներից մեկում երկու հայ գործարարի են սպանել, եւս 3-ը ծանր վիրավորվել են։ Այժմ դեպքի նոր մանրամասներ են ի հայտ եկել։
Պարզվել է` վեճի պատճառը եղել է 60 հազար ռուբլին։ Ոստիկանությունը պարզել է, որ վեճն առաջացել է ավտոտեխսպասարկման սրահի սեփականատիրոջ եւ ոմն Արթուրի միջեւ, ով գործի մեջ 60 հազար ռուբլի էր ներդրել։ Հենց վերջինն է մի խումբ երիտասարդների է ուղարկել՝ այդ խնդիրը լուծելու, սակայն ինքն անձամբ չի եկել։ Զինված երիտասարդներին դիմավորել են ավտոսերվիսի աշխատակիցները, որոնք բահերով ու այլ գործիքներով որոշել են հակահարված տալ հյուրերին։ Վերջիններն էլ կրակ են բացել։
«Պարզվել է, որ կրակել են միայն վեճի մի կողմի ներկայացուցիչները, որոնք խառնաշփոթ իրավիճակում սպանել եւ վիրավորել են նաեւ իրենց կողմնակիցներին»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։ Նրանք նշել են, որ վեճի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզված է, նրանց հետ այժմ աշխատանքներ են տարվում։
Նշենք, որ սպանվածները 60-ամյա Հրայր Վարդանյանն ու 45-ամյա Արմեն Խուրշուդյանն են։



