Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմակիցների հետ այցելեց Գյումրու Անի և Մուշ թաղամասեր
ВИДЕО«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմակիցների հետ այցելեց Գյումրու Անի և Մուշ թաղամասեր, որտեղ արժանացավ Գյումրեցիների ջերմ և բարեհամբույր ընդունելությանը։
14 տարի լինելով քաղաքական դաշտում՝ Մարտուն Գրիգորյանը և՛ իր անձնական միջոցներով, և՛ պետությունից ուղղված միջոցներով բարեկարգել և զարգացրել է Գյումրու ներքին կյանքը, լուծել բազմաթիվ խնդիրներ։ Տարիներ առաջ Մարտուն Գրիգորյանը նախաձեռնել է Անի թաղամասի շենքերի տանքիների վերանորոգման աշխատանքները, որը եղել է վարակիչ և շարունակական այլ գործիչների համար։ Նախընտրական ծրագրում նախատեսվում է թաղամասի բոլոր շենքերի գունավոր ներկումը, ճանապարհների բարեկարգումը, ստորգետնյա աղբամանների տեղադրումը և գյումրեցի երիտասարդներին զբաղմունքով ապահովելը, որը նույնպես ծրագրի առաջնահերթություններից է։
Մարտուն Գրիգորյանը նշում է՝ կա մեծ ծրագիր Անի և Մուշ թաղամասերի միջնամասում կառուցել մեծ զբոսայգի՝ խոշոր ատրակցիոններով, որը բնակիչներին կապահովի զբաղմունքով, աշխատանքով և կդառնա տուրիզմին նպաստող ժամանցի կենտրոն։
Մանրամասները՝ տեսանյութում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



