Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից
ОБЩЕСТВО«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից։
Իր խոսքում «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդը նշել է, որ տեղյակ է թաղամասում առկա աղբահանության խնդիրներին, հատկապես, որ չեն թույլատրում փողոցի հատվածում աղբարկղներ տեղադրել։
Մարտուն Գրիգորյանը բնակիչների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ իրենք այդ հարցի լուծման հետ կապված ունեն շատ հստակ ծրագիր։
Անդրադառնալով Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի այն հայտարարությանը, որ մանկապարտեզները դառնալու են անվճար, Մարտուն Գրիգորյանը շեշտել է, որ նման որոշում պետք է կայացնի ավագանին։
«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդն իր ելույթն ավարտել է նշելով, որ Գյումրու ոչ միայն երեխաները պետք է անվճար մանկապարտեզ գնան, այլև սպորտային ու մշակութային դպրոցների սաները։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



