Սոցիալական պայքարը` քաղաքականություն
ИНТЕРВЬЮ
Վերջերս էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի նոր նախաձեռնող խմբի անդամ Հարություն Աղլամազյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որով առաջարկում էր պայքարը տեղափոխել քաղաքականություն:Past.am-ի հետ զրույցում նա մեկնաբանեց իր գրառումը:
- Իրականում հարցը ի սկզբանե քաղաքական էր, քանի որ ուղղված էր իշխանությանը, իսկ ավելի կոնկրետ` երկրի ղեկավարին, որը այդպես էլ լուծում չտվեց հարցին: Շատերը քաղաքականը խառնում են կուսակցականի հետ, և այդ պատճառով է, որ որոշ մարդկանց մոտ քաղաքականը առաջին հայացքից դժվար է ընկալվում:
Այն հայտարարությունը, որ գրվել է, և որ նոր ձևավորվող նախաձեռնող խմբի կարծիքի հետ համընկնում է, նպատակ ունի մարդկանց կենտրոնացնելու ոչ թե հետևանքի դեմ պայքարելու ուղղությամբ, այլ՝ պատճառը վերացնելու: Արդեն համակարգային լուծում է պետք տալ, այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրում:
Շեշտը դնելով քաղաքականի վրա, ուզում եմ, որ ավելի շատ քաղաքացիներ սկսեն մտածել այդ ուղղությամբ և փորձեն քաղաքական բեռ վերցնել իրենց ուսերին, իսկ հիմնականում քաղաքական ոլորտ տեղափոխելը նշանակում է, որ ժամանակն է եկել, որ քաղաքական բոլոր այն ուժերը ովքեր իսկապես գոյություն ունեն, սկսեն քայլեր կատարել համակարգափոխության ուղղությամբ, հակառակ դեպքում՝ վերջնականապես կվարկաբեկվեն և կոչնչանան: Արուսիկ Տիգրանյան
Արուսիկ Տիգրանյան




















































