Թաղման օրը հանգուցյալի հարազատները պարզել են, որ ուրիշի դի են հուղարկավորում (տեսանյութ 18+)
ВИДЕОՄեծ սկանդալ է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի շրջանի Աբինսկ քաղաքում։ Այստեղ 67-ամյա Ելենա Կ․-ն մահվանից հետո տեղափոխվել է դիարան։ Թաղման օրը, սակայն, նրա որդուն այլ կնոջ դի են տվել եւ ասել, որ դա նրա մայրն է, իսկ մահվանից հետո արտաքին նման փոփոխությունները «սովորական, բնական երեւույթ է»։
Երբ կնոջ դին բերել են հուղարկավորության վայրը, կնոջ բարեկամները շոկի են ենթարկվել՝ տեսնելով անծանոթ կնոջն ու անմիջապես ոստիկանություն են կանչել։ Հուղարկավորության արարողությանը ներկաներից ոչ ոք չի կարողացել ճանաչել այդ կնոջը։ Սկանդալն ավելի է հասունացել, երբ հանկարծ դիարանի աշխատակիցները բերել են այդտեղ Ելենայի դին ու հավաքվածների աչքի առաջ մյուս դիակի հագուստը հանել են ու սկսել մյուսին հագցնել։
Դիարանի աշխատակիցները ոչ բացատրել են իրենց արարքը, ոչ էլ ներողություն խնդրել։ Նրանք միայն հանդիմանել են հանգուցյալի որդուն՝ ասելով, թե պետք է նայել, թե ում դին է վերցնում։ Մահացած կնոջ հարազատները դատարան են դիմել, նրանք մտադիր են գնալ մինչեւ վերջ, որպեսզի դիարանի աշխատակիցները պատասխան տան այդ ամենի համար։
Ռուսական LifeNews-ը հրապարակել է միջադեպի տեսանյութը։



