Կապան համայնքի ակումբ-գրադարանի գույքի և տեխնիկայի ձեռքբերման հարցում համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հիմնադրամը
ОБЩЕСТВОՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՑ
Համայնքապետարանի ամբողջական ֆինանսավորմամբ հիմնանորոգվել է Բաղաբերդ թաղամասի ակումբ-գրադարանը։ Այսօր հանդիսավորությամբ տեղի ունեցավ պաշտոնական բացման արարողությունը։
Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և ակումբագրադարանային միավորման տնօրեն Մարինե Հարությունյանը։
Ողջույնի իր խոսքում համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կարևոր և սպասված իրադարձություն է համարել գրադարանի բացումը՝ ընդգծել, որ համայնքի կայուն ու համաչափ զարգացման տեսանկյունից ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը հատկապես ծայրամասային թաղամասերում բխում է համայնքապետարանի որդեգրած քաղաքականությունից։
«Նոր ակումբ-գրադարաններ ստեղծելու և արդիականացնելու ծրագիրը մենք սկսել ենք դեռևս 2021թվականից, ինչպես գյուղական բնակավայրերում, այնպես էլ՝ քաղաքի տարբեր թաղամասերում։ Այս կառույցները կծառայեն, ոչ միայն իրենց բուն նպատակին՝ այլև մենք մտադիր ենք հիմնանորոգված գրադարաններում կազմակերպել նաև արտադպրոցական կրթություն»,-իր ելույթում ասել է համայնքի ղեկավարը։
Ծրագիրը լիարժեք իրականացնելու համար, նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ մասնավորապես «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին, նախագծողներին, շինարարներին, տեխնիկական հսկողություն իրականացրած անձանց։
Թաղամասի բնակիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Գևորգ Փարսյանին, որ երկար տարիներ անց իրենց ծայրամասային թաղամասում ևս նման ժամանակակից լուծումներով ակումբ- գրադարան ունեցան։
Հիմնանորոգման աշխատանքների վրա համայնքային բյուջեից ծախսվել է 17,5 մլն ՀՀ դրամ։
Ակումբ-գրադարանի գույքի և տեխնիկայի ձեռքբերման հարցում համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հիմնադրամը։
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



