Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Աշխարհի ամենահին երաժշտական գործիքներից մեկը. արդյո՞ք դրա «նախնին» սուլիչն է. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆլեյտան փայտե փողային երաժշտական գործիք է։ Ի տարբերություն լեզվակավոր փողային գործիքների, ֆլեյտան աերոֆոն է։ Հնչողությունը ստեղծվում է ֆլեյտահարի առաջացրած ձայնային տատանումներից (վիբրացիա), երբ ձայնը օդի մղումով դուրս է գալիս անցքերից։ Արտաքին տեսքով գործիքը հիշեցնում է գլանաձև խողովակ, որի ներսում կա օդային անցք: Հազարամյակների ընթացքում այդ զարմանահրաշ գործիքը շատ էվոլ յուցիոն փոփոխությունների է ենթարկվել մինչև մեր աչքի համար սովորական իր տեսքը ստանալը: Կարելի է ասել, որ ֆլեյտան ամենահին երաժշտական գործիքն է կամ առնվազն դրանցից մեկը: Նախնադարյան հասարակության մեջ ֆլեյտայի նախորդը եղել է սուլիչը, որն օգտագործել են ծիսական արարողությունների, ռազմական արշավների և այլնի ժամանակ: Սուլիչը նաև սիրված մանկական խաղալիք է եղել: Այն պատրաստել են փայտից, կավից, ոսկորներից, և իրենից ներկայացրել է անցքով փոքրիկ խողովակ: Սուլիչը փչելիս առաջացրել են բարձր հաճախականության ձայներ: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են մատների համար անցքեր բացել սուլիչների վրա: Նմանատիպ գործիքի օգնությամբ, որը կոչվում է սուլիչ- ֆլեյտա, մարդը սկսել է արտաբերել տարբեր հնչյուններ և մեղեդիներ: Հետագայում խողովակը երկարացվել է, անցքերի քանակը՝ ավելացվել, ինչը հնարավորություն է տվել ավելացնել այդ գործիքով նվագած մեղեդիները: Հնէաբանները կարծում են, որ այդ ամենահին երաժշտական գործիքը գոյություն է ունեցել մեր թվարկությունից տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Հին Եվրոպայում և Տիբեթի ժողովուրդների մոտ եղել են կրկնակի և եռակի սուլիչ ֆլեյտաներ, իսկ հնդկացիները, Ինդոնեզիայի և նույնիսկ Չինաստանի բնակիչները ունեցել են անգամ ռնգային ֆլեյտաներ, որտեղ ձայնը առաջանում է քթով արտաշնչելիս: Գոյություն ունեն պատմական փաստաթղթեր, որոնք վկայում են, որ մոտ հինգ հազար տարի առաջ Հին Եգիպտոսում եղել են ֆլեյտաներ: Հին փաստաթղթերում հայտնաբերվել են երկայնական ֆլեյտաներ՝ մատների համար մի քանի անցքերով: Ֆլեյտայի մեկ այլ տեսակը՝ լայնակի ֆլեյտան, գոյություն է ունեցել Հին Չինաստանում ավելի քան երեք հազար տարի առաջ, Հնդկաստանում և Ճապոնիայում՝ մոտ երկու հազար տարի առաջ:

Եվրոպայում երկար ժամանակ օգտագործել են երկայնական ֆլեյտա: 17-րդ դարի վերջին ֆրանսիացի վարպետները կատարելագործել են արևելքից եկած լայնակի ֆլեյտան՝ նրան տալով ձայնային արտահայտչություն ու հուզականություն: Իրականացված արդիականացման արդյունքում արդեն 18- րդ դարում բոլոր նվագախմբերում սկսել են հնչել լայնակի ֆլեյտաներ: Ավելի ուշ լայնակի ֆլեյտան բազմիցս կատարելագործվել է: Հայտնի ֆլեյտահար, երաժիշտ և կոմպոզիտոր Թեոբալդ Բոեմն է այդ գործիքին իր վերջնական ժամանակակից ձևը տվել: 15 երկար տարիներ նա կատարելագործել է այդ գործիքը՝ կատարելով բազմաթիվ օգտակար նորամուծություններ: Այն ժամանակ արծաթն է օգտագործվել որպես ֆլեյտայի պատրաստման նյութ, չնայած եղել են նաև փայտե գործիքներ: 19-րդ դարում փղոսկրե ֆլեյտան է մեծ տարածում գտել, եղել են նույնիսկ ապակե ֆլեյտաներ: Ներկայում կա ֆլեյտայի 4 տեսակ՝ մեծ (սոպրանո), փոքր (պիկոլո), բաս և ալտ: Ռումինացի երաժիշտների վիրտուոզ նվագի շնորհիվ Եվրոպայում լայն տարածում է գտել լայնակի ֆլեյտայի այնպիսի տարատեսակը, ինչպիսին է պանֆլեյտան: Այդ գործիքը իրենից ներկայացնում է տարբեր երկարությունների և նյութերի խողովակների շարք: Անտիկ ժամանակներում այն համարվել է հին հունական Պան աստծո անփոխարինելի երաժշտական գործիքը և կոչվել է սիրինգա: Լայնորեն հայտնի են պան ֆլեյտաների այնպիսի տարատեսակներ, ինչպիսիք են ռուսական կուգիկլին, հնդկական սամպոնիան, վրացական լարչեմին և այլն: 19-րդ դարում ֆլեյտա նվագելը համարվել է նուրբ էթիկետի և բարձր հասարակությանը պատկանելու նշան:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Риторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян