Բաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Թթվասերը սոդայի հետ խառնում ենք և մի կողմ դնում։
Մեղրը, շաքարավազը և կարագը խառնում ենք իրար և դնում գոլորշու վրա, անընդհատ խառնում ենք և թողնում այնքան, որ շաքարավազը լուծվի։ - Ավելացնում ենք թթվասերն ու սոդան և խառնում այնքան, մինչև դադարի փրփրել։
- Գոլորշու վրայից հանում ենք, ավելացնում ձուն ու ալյուրը և խմոր հունցում։ Խմորը պետք է այն թանձրության լինի, որ դանակով տարածենք այն(գրտնակելու աստիճան պինդ չպետք է լինի)։
- Խմորը 10 հավասար մասերի ենք բաժանում և հաջորդաբար յուրաքանչյուրը 10-12 րոպե թխում` 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Թխում ենք մոտավորապես 21-24 սմ յուղաթղթով պատված ձևամանի մեջ ։ Կարող ենք սովորական տապակի մեջ յուղաթուղթ դնել և անհրաժեշտ տրամագծով շրջան գծել և խմորը դանակով տարածել։ Կարող ենք 2 շերտը միանգամից թխել։
- Պատրաստում ենք կրեմը։ Բոլոր բաղադրիչները միացնում ենք և խառնում իրար, որ միասեռ և փքուն զանգված ստանանք։
- Պատրաստի շերտերի եզրերը հավասարեցնում ենք։ Կարող ենք յուրաքանչյուր շերտի վրա ափսե դնել, և ավելորդ մասերը կտրել։
- Կտրած հատվածները փշրանքի ենք վերածում։
- Շերտերի վրա կրեմ ենք քսում։
- Տորթի վերևամասն ու կողքերն էլ ենք կրեմով պատում։
- Այնուհետև վրան փշրանք ենք ցանում և առնվազն 3-4 ժամով տեղափոխում սառնարանը (ցանկալի է գիշերը սառնարանում թողնել)։
Կտրտում ենք և վայելում։
Նշված բաղադրիչներով 21 սմ տրամագծով և մոտ 2 կգ քաշով թխվածք է ստացվում։ Եթե ձեռքի տակ սերուցք չունենք, կարող ենք թթվասերն ու շաքարավազը խառնել իրար, դրանով իսկ փոխարինելով սերուցքը