Ереван, 01.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Մա՛մ ջան, թեժ կռիվ է, էլ հետ ու առաջ չկա, զանգել եմ, որ վերջին անգամ ձեր ձայները լսեմ, ձեզ շատ եմ սիրում». Ադամ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Առույգ, սրամիտ, շատ աշխույժ երեխա էր: Մաքուր ու բարի տղա էր Ադամս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սուսանը՝ Ադամի մայրիկը: Ադամը ծնունդով Վանաձորից է: Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Սովորել է Շահումյանի անվան միջնակարգ դպրոցում, մայրիկի խոսքով՝ եղել է օրինակելի և կարգապահ աշակերտ. «Լավ էր սովորում: Ֆիզիկան իր սիրելի առարկան էր»: Ադամը սեր է ունեցել նաև երաժշտության նկատմամբ, դպրոցին զուգահեռ հաճախել է մշակութային կենտրոնում գործող կիթառի սիրողական խմբակ: Կարճ ժամանակով նաև սպորտն է նրա ուշադրության կենտրոնում հայտնվել. ըմբշամարտի է հաճախել:

Դպրոցն ավարտելուց հետո 2021 թվականին Ադամն ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» բաժինն անվճար հիմունքներով: «Չէր ուզում գործերը բարձրագույն ուսումնական հաստատություն տալ, չպարապեց էլ, բայց իմ և ուսուցիչների հորդորով դիմեց Պոլիտեխնիկական համալսարան: Չգիտեմ՝ կանխազգում էր, թե այլ բան, բայց ինչ իրեն ասում էինք, արձագանքում էր, որ իրեն պետք չէ. «Քեզ իմ դիպլոմը պետք է, բայց ինձ պետք չէ»: Բայց ընդունվեց բուհ, այն էլ՝ անվճար հիմունքներով: Հաճույքով էր դասերին հաճախում, միշտ ասում էր՝ ուսանողական կյանքը լրիվ այլ է: Շատ հասուն ձևով էր մոտենում բոլոր հարցերին»:

Մեկ կիսամյակ սովորելուց հետո՝ 2022 թ. հունվարի 18-ին, կիսատ թողնելով ուսումը, Ադամը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Կապանի Կարմրաքարի զորամասում: 44-օրյա պատերազմից հետո ծառայության զորակոչված տղաների ծնողներին մշտապես հարցնում եմ՝ իսկ ինչպիսի՞ն էր տղաների տրամադրվածությունը բանակ մեկնելուց առաջ: «Աշխատում էինք ուրախ լինել, բայց ներքուստ վախեր ունեինք: Ադամը ոչ մի անգամ ցույց չի տվել, որ տխուր է, չի ուզում ծառայել: Հակառակը՝ ուզում էր մեկնել ծառայության, և սիրով է մեկնել բանակ: 2020 թվականին նա էլ ընկերներ կորցրեց, դպրոցի ուսուցիչների տղաներից զոհվեցին: Դավիթը, Վահեն, Միհրանը զոհվեցին 44-օրյա պատերազմում: Այդ տարի թույլ չտվեց, որ տոնածառ դնենք, քույրիկին ասաց՝ տոնածառ չենք զարդարելու, որևէ այլ բան չենք անելու, մեր եղբայրներն են: Շատ ծանր էր տանում պատերազմը»:

Մայրիկը հիշում է՝ սկզբում որդու երդմնակալության արարողությունն էր, հետո ծառայության ընթացքում որդին ջրծաղիկով վարակվեց, կարանտինի մեջ էր: Տիկին Սուսանը նաև ասում է. «Այնպես չէ, որ խիստ զորամաս էր, ամեն ինչին մատների արանքով էին նայում, մի քանի անգամ կրակային տանելուց հետո իմացանք, որ Ադամն արդեն դիրքեր է բարձրանում»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա մի քանի ուղղություններով՝ Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք: Զինծայառողները դիմադրեցին թշնամուն, բայց, ավաղ, տեղ-տեղ ուշացած օգնությունը, բայց ավելի շատ դրա բացակայությունը, տղաների բաց թիկունքը պատճառ դարձան, որ մեր մի քանի հարյուր տղաներ զոհվեն: Հստակ թիվ չենք նշում, քանի որ նույնիսկ այդ թվերը խիստ հակասական են, իսկ պետական մարմինները մեկ հարթակում չեն հրապարակում 2022 թվականին անմահացած մեր զինծառայողների անունները: Սեպտեմբերի 13-ին զոհվել է նաև Ադամը: Նա մարտական հերթապահության էր Ներքին Հանդի դիրքերից մեկում, մասնակցել է մարտական գործողություններին, կռվել մինչև վերջ՝ պահելով մարտական ընկերների թիկունքը:

«Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը մեկն անց հինգ րոպե, զանգահարեց Ադամս: Պատերազմն արդեն սկսվել էր: Նա ինձանից դա չթաքցրեց անգամ: Ասաց. «Մա՛մ ջան, թեժ կռիվ է, էլ հետ ու առաջ չկա, զանգել եմ, որ վերջին անգամ ձեր ձայները լսեմ: Ձեզ շատ եմ սիրում: Կներես, մա՛մ ջան: Ուրախ մնացեք...»: Ես իրեն ասացի՝ մի վախեցի, ցավդ տանեմ, դու ուժեղ ես, ամեն ինչ կհաղթահարես»: Այդ զանգի ժամանակ մայրիկն իմանում է, որ որդին վիրավոր է: Որդին է նրան հայտնում այդ լուրը: Մայրիկն ասում է՝ բայց իր ձայնն այնքան պարզ ու մաքուր էր: Մտածում եմ՝ գուցե տեսնելով անհավասար մարտը՝ Ադամը կանխազգացո՞ւմ ուներ, որ դա կարող է հրաժեշտի զրույց լինել: Ադամը խոսել է նաև հայրիկի հետ և պատգամել առավել ուշադիր ու հոգատար լինել մոր և քույրիկի նկատմամբ։

Ընտանիքը 14 օր լուր չի ունեցել որդուց: «Արյուն էինք հանձնել, սեպտեմբերի 27-ին զանգահարեցին, որ ԴՆԹ համընկնում կա: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Ադամին տուն բերեցինք, հայրիկի ու հորեղբոր ծննդյան օրն էր: Սեպտեմբերի 30-ին՝ իմ ծննդյան օրը, իր ինքնահողն էր: Նվեր արեցին մեզ»: Ապրելու ուժի մասին:

«Աղջիկս է ուժ տալիս: Աշխատում ենք իր համար ամեն ինչ անել, ինչ չենք հասցրել Ադամի համար անել, աղջկաս համար ենք անում: Իհարկե, նաև Ադամիս համար ենք փորձում ուժեղ լինել, վառ պահել նրա հիշատակը: Շատ դժվար է, փորձում եմ աղջկաս մոտ հույզերս ցույց չտալ, գիտեմ, որ շատ է նեղսրտում»:

Հետաքրքիր մի դիտարկում է անում մայրիկը, երբ հարցնում եմ Ադամի՝ բանակից հետո ունեցած պլանների մասին: «Ոչ մի անգամ չի խոսել, թե ինչով է մտադիր զբաղվել, որ շարունակելու է ուսումը, աշխատելու է: Օգոստոսի 26-ին արձակուրդ եկավ, շատ հյուծված էր, իր աչքերի փայլը չկար: Ուրիշ էր, ինձ թվում է, որ իրենք գիտեին սպասվելիք պատերազմի մասին: Ասում էր՝ եկեք նկարվենք, ինչ անում էր, ասում էր՝ եկեք վերջին անգամ սա անենք, այն անենք: Սեպտեմբերի 5-ին վերադարձել է զորամաս, 9-ին՝ բարձրացել դիրքեր, իսկ 13-ին արդեն պատերազմն էր: Տեսա, որ դեղին սրբիչ է վերցրել, որ հետը տանի: Զարմացա, թե ինչպես կարող է դեղին սրբիչ տանել դիրքեր: Ինձ ասել էր, որ իր պայուսակին ձեռք չտամ, ամեն ինչ կդասավորի, բայց մայր եմ, ասացի՝ տեսնեմ, թե ինչ է վերցրել, ինչ է մոռացել: Երբ իրեն հարցրեցի, թե ինչու է հենց դեղին սրբիչ վերցրել, արձագանքեց՝ մամ, այնտեղ գույներ չկան, ամեն ինչ սև է, ի՞նչ տարբերություն, երևի անգամ չպատկերացնելով, թե իր այդ խոսքերն ինչ ծանր ազդեցություն կունենան ինձ վրա: Քարացա մի պահ, բայց նա թեման փոխեց»:

Հ. Գ. - Ադամ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Վանաձորի Շահումյան բնակավայրի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула