Մբապեն գերազանցել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստի ռեկորդը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մադրիդցիների կազմում իր առաջին մրցաշրջանում խփած գոլերով գերազանցել է բրազիլացի Ռոնալդոյին։
26-ամյա ֆրանսիացին Լա լիգայի 28-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել 17-րդ և 23-րդ րոպեներին։ Այդ հարվածները Մբապեի համար 30-րդ և 31-րդն էին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում: Լավագույն ռմբարկուների մրցավազքում նա մոտ է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:
Այս պահին Մբապեն ունի 20 գոլ, լեհ ֆուտբոլիստը՝ 21։
Մբապեի և Մադրիդի «Ռեալի» միջև պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես հայտարարվել է հունիսի 3-ին։ Հարձակվողն իսպանական գրանդին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Մինչ այս հարձակվողը հանդես է եկել ֆրանսիական ՊՍԺ-ում։
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
5
Принесет ли президент извинения? «Паст»



