Նախորդ տարի հյուպատոսական ծառայություններից օգտվել է շուրջ 137 հազար քաղաքացի
ОБЩЕСТВОԱնցած տարվա ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության և հյուպատոսական հիմնարկների կողմից սպասարկվել է շուրջ 137 հազար քաղաքացի:
Այս մասին 2015-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով` փոփոխություններ են կատարվել գործող իրավական ակտերում, որոնցով կանոնակարգվել և առավել դյուրացվել են քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունները:
ԱԳՆ իրավասության շրջանակներում շարունակվել է աջակցության ցուցաբերումը սիրիահայերին, լիբանանահայերին և իրաքահայերին:
«2015 թվականին ստորագրվել է 89 միջազգային պայմանագիր և 21 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ, վավերացվել է 68 և ուժի մեջ է մտել 42 միջկառավարական, միջպետական և միջգերատեսչական փաստաթուղթ: ԱԳՆ նախաձեռնությամբ մշակվել և ընդունվել են շուրջ 80 իրավական ակտերի նախագծեր»,-ասաց ԱԳ նախարարը:
Նրա տեղեկացմամբ` անցյալ տարի ՀՀ Նախագահն իրականացրել է 20 օտարերկրյա այց, իսկ Հայաստան է այցելել 4 պետության ղեկավար: Ազգային ժողովի նախագահը կատարել է 7 այցելություն, Հայաստան են ժամանել 7 երկրների խորհրդարանների նախագահներ, ՀՀ վարչապետը կատարել է 12 փոխայցելություն։ «ԱԳ նախարարը կատարել է 34 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 35 արտգործնախարար և միջազգային կազմակերպության ղեկավար»,-հավելեց նախարարը:



