Ереван, 27.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Ոչ ոք չէր ասել, թե ինչքան դшժան հոգեբանական վիճակում եմ հայտնվելու, բոլորը նկարագրել էին մայրության միայն վարդագույն կողմը». Լարա Առաքելյան

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հեռսուտամեկնաբան, լրագրող Լարա Առաքելյանն ու ամուսինը՝ Հայկը ծանոթացել են հեռուստընկերությունում:

Նրանց սիրո պատմության մանրամասներն ու դստեր՝ Էդնայի ծնվելուց հետո դաժան փուլի, վերաիմաստավորված կյանքի ու ընտանեկան «գաղտնիքների» մասին անկեղծացել է Լարան՝ առաջին ընտանեկան ֆոտոշարքը վստահելով Tert.am Life-ին:

«Մի անգամ, կես կատակ, կես լուրջ, ասացի նրան, որ հազիվ թե կարողանայինք կառուցել հարաբերություններ, եթե տարբեր տեղերում աշխատեինք։ Մասնագիտական առանձնահատկություն է։ Հայկը ռեժիսոր է, ես՝ հեռուստամեկնաբան ու լրագրող։ Երկու մասնագիտություններն էլ մեծ նվիրում են պահանջում։ Երբեմն աշխատանքային օրվա ավարտին, որ մեր դեպքում, որպես կանոն, երեկոյան 22:00-ից հետո է լինում, պարզապես ուժ չի մնում անգամ խոսելու համար։

Պատկերացնո՞ւմ եք, եթե հարաբերությունների սկզբում ստիպված լինես մի հատ էլ հանդիպել սիրելիիդ ու նրան պատմել, թե ինչպես անցավ օրդ։ Իսկ երբ միասին եք աշխատում, ապրում եք նույն ռիթմով, նույն էմոցիաներով ու երբեմն՝ գործից հետո կարող եք պարզապես միասին լռել։ Դա հրաշալի է, օգնում է մի հայացքով հասկանալ իրար»,- Tert.am Life-ի զրույցում պատմեց Լարան:

Նա խոստովանեց, որ միասին աշխատելը նաև թերություններ ունի, ինչպես ամեն բան այս աշխարհում, բայց առավելություններն ավելի շատ են։

Կստեմ, եթե ասեմ, որ երեխայի ծնունդը բերկրանք է միայն...

Խոսելով իրենց առաջնեկի՝ Էդնայի լույս աշխարհ գալուց հետո վերափոխված կյանքի մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ  երեխան գլխի վրա է շրջում ամեն ինչ:

«Կստեմ, եթե ասեմ, որ դա բերկրանք է միայն, հեքիաթային է, ինչպես ընդունված է ասել։ 24/7 աշխատել սովոր մարդու համար դեկրետի շրջանը, տանը միայնակ փակված լինելը, կենսառիթմի կտրուկ անկումը որպես կանոն սթրեսի պատճառ են դառնում։ Գոնե իմ դեպքում այդպես էր»,- նշեց հաղորդավարուհին:

Երեխան անդադար լացում էր, անգամ լոգարան գնալու համար չէի կարողանալու հեռանալ նրա մոտից...


Անդրադառնալով հետծծնդյան դեպրեսիային, Լարա Առաքելյանը նշեց, որ մինչև դեպրեսիան ոչինչ չգիտեր դրա մասին:

«Ցավոք, ոչ ոք չէր ասել, թե ինչքան դաժան հոգեբանական վիճակում եմ հայտնվելու, բոլորը նախընտրել էին նկարագրել մայրության միայն վարդագույն կողմը։ Այդ պատճառով դեմ չեմ պատմել իմ փորձառության մասին՝ հուսալով, որ այդ ինֆորմացիան օգտակար կլինի ուրիշ նորաթուխ մայրիկների համար:

Ծննդաբերությունից հետո՝   կեսարյան հատման կարերը ահավոր ցավում էին, քնել հնարավոր չէր ո՛չ գիշերը, ո՛չ ցերեկը, ես չկարողացա խուսափել դեպրեսիայի բռնկումից։

Թվում էր, թե այդպես է լինելու միշտ. երեխան շարունակելու է անվերջ լացել, ես անգամ լոգարան գնալու համար չեմ կարողանալու հեռանալ նրա մոտից, իսկ աշխատանքի վերադառնալու մասին անգամ երազել չեմ կարողանալու»,- պատմեց մեր զրուցակիցը:

Մի կին պատմում էր, թե ինչպես է սկեսուրը ստիպել հենց դուրսգրման օրը սառը ջրով լվացք անել...

«Եվ սա այն դեպքում, երբ ես վայելում էի ամուսնուս ու ընտանիքիս լիակատար աջակցությունը։ Սա ասում եմ, որովհետև պատկերացնում եմ՝ հարյուրապատիկ դաժան է իրավիճակը այն կանանց համար, որոնց ամուսինները պատրաստ չեն գիտակցել վիճակի ամբողջ նրբությունը։

Երբ հաղթահարեցի չարաբաստիկ օրերը, սկսեցի այս թեմաներով կարճ հոլովակներ հրապարակել իմ ինստագրամյան բլոգում»,- պատմեց Լառա Առաքելյանը: Նրա խոսքով՝ դրանք լայն արձագանք ունեցան։ «Կանայք գրում էին ինձ իրենց պատմությունները։ Մեկը պատմում էր, թե ինչպես է սկեսուրը ստիպել հենց դուրսգրման օրը սառը ջրով լվացք անել, մեկ ուրիշը պատմում էր ամուսնու անտարբերության մասին։

Ես այս ամենն ասում եմ՝ իբրև խնդրանք երիտասարդ կանանց՝ ձեր ապագա կողակիցներին ընտրեք գիտակցաբար՝ հասկանալով, թե որքան ծանր օրեր պետք է ապրեք միասին։ Ասում եմ նաև՝ իբրև խնդրանք երիտասարդ տղամարդկանց՝ մի քիչ շատ կարդացեք, որ ավելի լավ պատկերացնեք, թե ինչ կարող է զգալ ու ապրել ձեր կինը»,- նշեց նա:

Անքուն գիշերները, լացը, դեպրեսիան արագ անցնում են, երբ ճուտիկդ առաջին անգամ նայում է աչքերիդ մեջ ու ժպտում

Լարա Առաքելյանը պատմեց, որ առայժմ չի ավարտվել իր արձակուրդը։

Հեռուստաեթեր կվերադառնա ապրիլին։

«Քանի որ ասելիքս մի տեսակ գորշ ստացվեց, կուզենայի հատուկ նշել, որ անքուն գիշերները, լացը, հետծննդաբերական դեպրեսիան, այդ բոլորը շատ արագ են անցնում, իսկ մոռացվում են՝ էլ ավելի արագ՝ հենց այն վայրկյանին, երբ ճուտիկդ առաջին անգամ նայում է աչքերիդ մեջ ու ժպտում։

Պետք է ամենադժվար պահին էլ թեկուզ երկու րոպե գտնես ինքդ քեզ համար, անես սրտիդ ուզածը»,- ասաց Լարան ու  հավելեց, որ ինքը ակտիվ

բլոգ էր վարում: Դա ստիպում էր հետևել իր տեսքին ու պինդ մնալ։

«Հիմա լիարժեք պատրաստ եմ աշխատել հին ռիթմով։ Հիշողությունս դեռ այն չէ, բայց վստահ եմ, որ գործընկերներս կօգնեն արագ վերականգնվել նաև այդ առումով»,- նշեց Լարան:

Որոշեցինք ընտրել մի անուն, որը «կրակ» կնշանակի

Քանի որ իրականացավ երազանքս, ու աղջիկս պետք է ծնվեր աղեղնավորի նշանի տակ, ինչպես ես, իսկ դա, ինչպես գիտեք, կրակի նշան է, որոշեցինք ընտրել մի անուն, որը «կրակ» կնշանակի։ Դիտարկեցինք, հավանաբար, բոլոր հնարավոր տարբերակներն ու ի վերջո ընտրեցինք Էդնան։ Բառի ծագումնաբանությունը տանում է կելտերեն, թարգմանվում է իբրև «կրակ»։ Ես վստահ եմ, որ անունը շատ բան է տալիս մարդուն, ու Էդնայիս իր անունը կտա բոցավառ միտք ու անսպառ էներգիա։

Հեղինակ՝ Անի Մնացականյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

В Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикам