Օդում պայթած Airbus A321-ում շվեդ զինծառայողներ են եղել
МЕЖДУНАРОДНОЕDaallo Airlines ընկերության՝ օդում պայթած Airbus A321 ինքնաթիռում շվեդ երկու զինծառայող է եղել: Ըստ Forsvarsmakten.se-ի, զինծառայողները թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ընդհանուր առմամբ օդանավում 180 ուղեւոր է եղել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոմալիից ուղեւորվող օդանավում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ինքնաթիռի կմախքի վրա անցք է առաջացել: Պայթյունը որոտացել է թռիչքից մի քանի րոպե անց: Անձնակազմին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել:
Ըստ REN.TV-ի, ականատեսները պատմել են, որ տեսել են, թե ինչպես է պայթյունից հետո օդանավից ուղեւորի այրված մարմին ընկնում:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



