2015-ին դատի է տրվել 72 պաշտոնատար անձ
ОБЩЕСТВОՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2015 թվականի ընթացքում քննիչների վարույթում քննված 761 քրեական գործից 356-ը եղել է պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի:
Այս մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդլայնված խորհրդի նիստում տեղեկացրեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանը` տեղեկացնելով, որ ցուցանիշն 108-ով ավելի է, քան եղել է 2014-ին:
«Ավարտվել են այս բնույթի 193 քրեական գործ, այդ թվում՝ 31-ը` 52 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 162 գործի վարույթ կարճվել է: Ինչպես պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի, այնպես էլ մյուս հանցագործությունների կատարման համար դատի է տրվել 72 պաշտոնատար անձ»,- նշեց Մուշեղ Բաբայանը:
Նրա տեղեկացմամբ` դատի են տրվել ոստիկանության, անձնագրային բաժանմունքների, մաքսային ծառայությունների աշխատակիցներ, քննիչներ և այլք:



