Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մի խումբ հայեր՝ դժոխքում. հերթական սառը ցնցուղն Արա Երնջակյանից. պրեմիերա՝ Կամերային թատրոնում

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Կամերային թատրոնի հերթական ֆանտաստիկ ներկայացումն ենք հանձնում հանդիսատեսի դատին»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ պրեմիերայից առաջ անկեղծացավ դերասան Սենիկ Բարսեղյանն, ով մարմավորում է գլխավոր հերոսներից մեկին:

Երեկ երեկոյան՝ Կամերային թատրոնում կայացավ Արա Երնջակյանի հեղինակած «Միսս Դժոխք անաստվածային կատակերգություն» ներկայացման պրեմիերան՝ նոր դերասանական կազմով՝ Արշալույս Հարությունյանի բեմադրությամբ:

Դերասանական կազմում ընդգրկված են Սենիկ Բարսեղյանը, Էվա Խաչատրյանը, Վիկտորյա Սահակյանը, Ավետ Զոհրաբյանը, Էրմինա Զախարովան, Դավիթ Աբրահամյանը, Նարեկ Ալեքսանյանը:

Դերասան Սենիկ Բարսեղյանի խոսքով՝ Արա Երնջակյանի պիեսներին հերթական անգամ անդրադառնալը հրաշալի իարադարձություն է յուրաքանչյուր դերասանի կյանքում:

«Բախտ եմ ունեցել ներկայացման մեջ խաղալ նաև առաջին կազմով, երբ դեռ նոր էի ընդունվել թատրոն: Այդ ժամանակ խաղում էի աշխատակազմի ղեկավար, իսկ հիմա մարմնավորում եմ սատանայի կերպարը»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանն ու խոստովանեց, որ ինքն այն հազվադեպ դերասաններից է, ով պրեմիերայից առաջ չի հուզվում:

«Դա ավելորդ ռեսուրս է վատնում դերասանից: Ես չեմ անհանգստանում մի պարզ պատճառով, որովհետև, երբ բեմի վրա հստակ գիտես անելիքդ ու պիտի փոխհարաբերվես հանդիսատեսի հետ, ով քեզ հետ հավասար գործող անձ է դառնում, անհանգստանալու կարիք չի լինում»,- Tert.am Life-ի հետ զրույցում նկատեց Սենիկ Բարսեղյանը:

Ըստ նրա՝ սատանայի կերպարը հավաքական կերպար է: Ներկայացումը հոռետեսական կատակերգություն է, որը պատմում է հայ իրականության մասին, հայի տեսակի ու բնավորության մասին:

«Հանդիսատեսը տեսնելու է հերթական հետաքրքիր ու բովանդակային ներկայացումը, որը կպատմի մեր հոգեբանության մասին: Յուրաքանչյուրը կգտնի իրեն այստեղ»,- վստահ է դերասանը:

Ներկայացման մեջ  իրադարձությունները տեղի են ունենում դժոխքում:

Սուր ու ինտելեկտուալ երանգներով, ակնակներով ու վառ գույներով...

«Աբսուրդը կայանում է նրանում, որ մի խումբ հայեր՝ իրականությունից կտրված, հայտնվում են դժոխքում, մարդիկ, ովքեր կազմում են դժոխքի օրվա կարգացուցակը: Ոչ մի հորինած ու չափազանցրած կերպար չկա»,- պատմեց Սենիկ Բարսեղյանն ու հորդորեց բաց չթողնել ներկայացումը:

Ռեժիսոր Արշալույս Հարությունյանի խոսքով՝ Երնջակյանի թեմաները ցավեցնելու աստիճան արդիական են:

«Ովքեր ծանոթ են մեր ներկայացումներին, կհասկանան ու կհաստատեն, որ կարծես հայ իրականության տարեգրությունը լինի:

Այնպիսի դրվագներ կան, որ 10 տարի առաջ գրված պիեսներն այսօր էլ շատ ժամանակակից են: Այն կանխատեսումները, որ նա անում է իր գրվածքներում, իրականություն է դառնում:

Մենք ներկայացման ամբողջ ընթացում ծիծաղում ենք մեր մենթալիտետի, մտածելակերպի, մեր ազգային տեսակի ու բովանդակության վրա, թե ինչ տեսակ ժողովուրդ ենք, իսկ վերջում այնպիսի սառը ցնցուղի տակ է պահում դրամատուրգորեն, որ հենց դրա համար էլ կոչվում է հոռետեսական կատակերգություն:

Այս ներկայացումն այնքա՜ն մեր մասին է, այնքա՜ն մեր ձևի ու բովանդակության, մեր թերությունների, միամտության, մեր խեղճության ու ագրեսիվության... վերնագիրն ամեն ինչ ասում է, մնացածը թողնենք, թող հանդիսատեսը տեսնի»- մեզ հետ զրույցում ասաց Արշալույս Հարությունյանը:

Ռեժիսորը վստահ է՝ այս ներկայացումը շատ կոնկրետ իր տեղը կգտնի խաղացանկում:

«Շատ հետաքրքիր էմոցիաներ կան, շատ տաղանդավոր դերասաններ են խաղում, նոր, թարմ ուժեր, վառվռուն աչքեր ու կրակոտ դեմքեր են ներգրավված, ինչը ներկայացմանը առանձնահատուկ հմայք է հաղորդում:

Պիեսը գրվել է 10 տարի առաջ, բայց այն հենց այսօրվա, այս պահի մասին է»,- ամփոփեց Արշալույս Հարւթյունյանը՝ հանդիսատեսին կոչ անելով գալ թատրոն:

Լուսանկարները՝  Հակոբ Քալաշյանի

 Հետևեք մեզ՝ այստեղ

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»