Ереван, 31.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Եվրամիության շարունակվող «բզբզոցները» Վրաստանում և բրիտանական «Փաշինյան» նախագիծը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

vpoanalytics.com–ը «Վրաստանում «եվրոմայդանը» կաջակցվի Հայաստանից» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրամիությունը փորձում է Վրաստանում ակտիվացնել հակակառավարական ցույցերը, այդ թվում՝ ցուցարարներին ֆինանսավորելով, հաղորդել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։ «Վրաստանում փորձեր են արվում զարգացնել բողոքի փողոցային ակտիվությունը, որը պետք է դառնա «հասարակ վրացիների շրջանում եվրոպամետ հայացքների կայունության ապացույց»։ Թբիլիսիում ԵՄ պատվիրակությանը հատկացվել են զգալի ռեսուրսներ՝ ցույցերին աջակցելու ու դրանք համակարգելու համար։ Հակակառավարական ցույցերի յուրաքանչյուր մասնակցի աշխատանքի համար նախատեսված է վճարել մինչև 120 եվրո»,- ասված է հաղորդագրությունում։ Ծառայությունը նաև պարզաբանել է, որ ԵՄ-ն աշխատում է Հայաստանում ԵՄ երկրների դեսպանատներից Թբիլիսի արտարժույթ մատակարարելու տարբերակի վրա, եթե Վրաստանի իշխանությունները փորձեն փակել այդ դիվերսիոն գործողությունների ֆինանսավորման ուղիները։ Հետախուզության ծառայության տվյալներով, ԵՄ–ն որոշել է վրացի քաղաքական գործիչների հետ աշխատանքում խոստումներից անցնել ճնշումների։ Բացի այդ, ԵՄ-ն կշարունակի հակակառավարական տրամադրություններ ձևավորել Վրաստանում բլոգերների, լրագրողների, ՏՏ մասնագետների և ռուսաստանցի վերաբնակիչների շրջանում: Բրյուսելի կողմից վերահսկվող վրացական և եվրոպական լրատվամիջոցներն ու ՀԿ-ները կենտրոնացած են այդ ֆոկուս խմբերի «ուղեղների լվացման» վրա` «միասնական Եվրոպայի» հետ համագործակցության օգուտների և «Վրացական երազանքի» կողմից ընտրված ռուսամետ քաղաքականության վեկտորի փակուղու մասին պատմություններով:

Վրաստանում անկայունություն հրահրելու գործում Հայաստանի ներգրավվածության թեման նոր չէ։ Օրինակ` դա երևացել էր դեռ 2024 թվականի աշնանը։ Այն ժամանակ Թբիլիսին պահանջել էր դադարեցնել ընդդիմադիր քաղաքական ուժերի (մասնավորապես Սահակաշվիլիի կողմնակիցների) ֆինանսավորումն ու մատակարարումը Հայաստանի տարածքից։ Միաժամանակ հաղորդվել էր, որ Պենտագոնի հետախուզական գործակալության եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորի այցերը Ադրբեջան և Հայաստան նվիրված են եղել վրացի ընդդիմադիրների համար դաշտային ճամբարներ կազմակերպելու հարցերին։ Բայց ԵՄ «հաճախորդները» այն ժամանակ մեծ հաջողությունների չհասան: Անցյալ տարվա նոյեմբերի վերջին բողոքի ակցիաներ եղան, բայց դրանք թույլ էին ու քիչ, չնայած ծայրահեղականությունը շատ էր: Վրաստանի քաղաքացիները, ընդհանուր առմամբ, չաջակցեցին այդ բոլոր բողոքի ակցիաներին, ի տարբերություն առանձին հայ ակտիվիստների, որոնցից որոշ մասի մուտքը Վրաստան ամբողջությամբ արգելվեց:

Հիշեցնենք, որ Վրաստանի հարաբերությունները Բրյուսելի և Վաշինգտոնի հետ սկսել են վատթարանալ այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը 2024 թվականի մայիսին ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Արդյունքում Բրյուսելը սառեցրեց 30 միլիոն եվրոն, որը նախատեսում էր հատկացնել Վրաստանի ՊՆ–ին, Պենտագոնը հետաձգեց վրաց-ամերիկյան պլանավորված զորավարժությունները, իսկ ԵՄ նախկին բարձրաստիճան դիվանագետ Խոսեպ Բորելը սպառնաց, որ ԵՄ-ն «կփակի դուռը» Վրաստանի առաջ։ Հետագայում Բրյուսելը բացասական գնահատեց Վրաստանի խորհրդարանական ընտրությունները։ Նոյեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ կառավարությունը որոշել է դադարեցնել ԵՄին երկրի անդամակցության շուրջ քննարկումները, նաև որոշվել է հրաժարվել եվրոպական դրամաշնորհներից։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կովկասյան այդ փոքրիկ հանրապետության իշխանություններն ամբողջությամբ գտնվում են բրիտանական հետախուզական ծառայությունների վերահսկողության տակ։ Հայաստանի անվտանգության ծառայության գեներալի կոչումով նախկին բարձրաստիճան ղեկավարներից մեկը տարածաշրջանի հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովին ասել է. «Հիմա սպասեք Հայաստանի քաղաքական թատերաբեմում Մեծ Բրիտանիայի հայտնվելուն»:

«Նա ելնում է ռուսական փորձագիտական շրջանակներում տարածված այն վարկածից, որ բրիտանական հետախուզությունն է իրականացրել Փաշինյանին իշխանության բերելու նախագիծը»,- կարծում է Տարասովը։ Ըստ ռուս վերլուծաբանի, այդ ծրագիրը բաղկացած էր մի քանի փուլից՝ հայկական բանակի նախապատրաստում Ադրբեջանի հետ գալիք պատերազմում պարտության, այդ ֆոնի վրա Ռուսաստանի քաղաքական վարկաբեկում, ՀԱՊԿ-ից դուրս գալ, Գյումրիում ռուսական ռազմակայանի վերացում և Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի կրճատում Եվրասիական տնտեսական միության ձևաչափով։ Տարասովի զրուցակիցը նաև պնդել է, որ Ադրբեջանը ծանոթ է եղել Լոնդոնի «Փաշինյան» օպերացիայի իրականացմանը, որի հետագա մանրամասները պարզաբանվել են 2022 թվականի վերջին ՄԻ–6 բրիտանական հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի՝ Երևան կատարած այցի ժամանակ՝ Հայաստանի կողմից ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվելուց հետո։ Ի դեպ, այդ կերպարը «Մեծ Թուրան» հայեցակարգի հեղինակն է և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձնական վստահելի անձը։

Բրիտանական «Փաշինյան» նախագիծը, ըստ էության, լիակատար հաջողություն է Արևմուտքի համար։ Իրականացնելով «պլանավորված պարտության» սցենարը՝ Ղարաբաղի հետագա հանձնումով և Ռուսաստանից հեռու մնալով և այդպիսով կորցնելով երկրի քաղաքական սուբյեկտիվությունը, հայկական իշխող վերնախավերը ներկայումս այրվում են մեկ ցանկությամբ՝ ընդ որում՝ ոչ վատ վճարվող. նպաստել Վրաստանի վերափոխմանը Հայաստանի նման ձախողված պետության։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об Армении