Economist-ը բացահայտել է՝ որն է Ուկրաինայի ամենամեծ վախը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևում մտավախություն ունեն, որ Սաուդյան Արաբիայում Վաշինգտոնի հետ բանակցությունների ձախողման դեպքում ԱՄՆ-ն կստիպի Ուկրաինային ընդունել հակամարտության կարգավորման Ռուսաստանի պայմանները: Մոսկվայի պայմանները պարտադրող սցենարից Կիևի վախի մասին գրում է The Economist-ը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաներին:
«Ուկրաինայի առջև վտանգավոր հեռանկար է, որ բանակցությունների ձախողումը կարող է հանգեցնել Ամերիկայի կողմից էլ ավելի մեծ ճնշման։ Երեքշաբթի կայանալիք բանակցությունների խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ: Եթե դրանք ձախողվեն, Ուկրաինան դժվար թե ևս մեկ շանս ստանա», - ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականը մեջբերում է պաշտոնյայի կարծիքը, ըստ որի՝ «բանակցությունների ձախողումը կնշանակի, որ Կիևը կկանգնի հակամարտության կարգավորման պայմանների առջև, որոնց մասին Մոսկվան և Վաշինգտոնը կպայմանավորվեն առանց Ուկրաինայի մասնակցության»:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































